ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սույն երիտասարդը և իր քայլիստ գործընկերների 90 տոկոսն ուղղակի դիլետանտներ են․ Գագիկ Համբարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Որակյալ դիլետանտները և իրենց աշխատավարձ-պարգևավճարները

Իրենց մասին շատ մեծ կարծիք ունեցող և նարցիզիզմով տառապող գործող իշխանության ներկայացուցիչները, զավեշտալի հայտարարություններ անելով, շարունակաբար ժողովրդին հիշեցնում են իրենց գոյության մասին, քանի որ միայն այդկերպ են կարող ինքնադրսևորվել...
     ԱԺ պատգամավոր, քայլիստ Սուրեն Գրիգորյանը, անդրադառնալով պարգևավճարներին, որոնք ստանում են նախարարները, նրանց տեղակալները, ԱԺ երեսփոխանները և այլք, հայտարարել է. «Իմ կարծիքով` փորձ է կատարվում կասկածի տակ դնել, որ պետական պաշտոնյան պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանա, ներկայացվում է, որ անպայման նվիրյալներ եք, պետք է մի դրամով աշխատեք: Մենք պետք է հասկանանք, որ մենք, եթե որակով որևէ բան ենք ուզում, ապա դրա արժեքը թանկ է»...
     Սկսենք նրանից, որ և՛ Նիկոլը, և՛ իր գունավոր ու դիլետանտ թիմը բազմիցս են ապացուցել, որ նրանք նվիրյալներ չեն ու երբևէ մեկ դրամով չեն աշխատել: Իշխանության գալուց հետո Նիկոլի «փողոցային» թիմակիցները, որոնց մեծ մասը մինչև 2018 թ-ի գունավոր հեղափոխությունը բավարարվում էր ամսական 150-200 հազար դրամով, հիմա ուղղակի բուրժուական ապրելաոճի են անցել՝ մասսայաբար տներ և մեքենաներ են գնում ու առանց ամոթի հայտարարում, որ դա անում են հիփոթեքով կամ պարտքով:
     Հետաքրքիր է, սույն երիտասարդ երեսփոխանն այս 1 ու կես տարվա մեջ այդ ի՞նչ որակյալ գործ է կատարել իր գործընկերների հետ, որ գտնում են՝ իրենք թանկ արժեն: Զարմանալի է, համեստությամբ չտառապող այս երիտասարդը, որը Նիկոլի շնորհիվ հայտնվել է ԱԺ-ում և մի 2-3 անգամ աչքի է ընկել իր անտրամաբանական և զավեշտալի ելույթներով, գտնում է, որ ինքը թանկ արժի և այդ թանկարժեքությունը պետք է մենք վճարենք մեր գրպաններից:
     Ավելին՝ սույն երիտասարդը և իր քայլիստ գործընկերների 90 տոկոսն ուղղակի դիլետանտներ են և վերը նշված ժամանակահատվածում միայն աչքի են ընկել իրենց նախիրային պահվածքով՝ Նիկոլից ստացած բոլոր ապօրինի ու անօրինական հրահանգների համար կողմ քվեարկելով...»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular