ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի վերաբերյալ տարածված տեղեկությունները կեղծ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
alternativ.am լրատվական կայքում տարածվել էր «Կոռուպցիոն բացահայտումներ Ոստիկանությունում, որոնք գաղտնի են պահվում» վերտառությամբ հրապարակում այն մասին, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը և երկու տեղակալները՝ Արթուր Մարտիրոսյանն ու Հայկ Մհրյանը, 30 միլիոն դրամ են դուրս գրել ոստիկանության գաղտնի ծառայակիցների աշխատավարձը վճարելու համար, սակայն այդ գումարը համապատասխան մարդկանց չի հասել: Բացի այդ, Արման Սարգսյանն Առաջին հանրապետության տոնի՝ մայիսի 28-ի առթիվ ոստիկանության ծառայողներին պարգևատրել է 51 հատ անվանական զենքով, սակայն այդ ծառայողների մեջ եղել են այնպիսիք, որոնք, ըստ օրենքի, չէին կարող պարգևատրվել անվանական զենքով (ցածր կոչման և այլ պատճառներով): Այս փաստի վրա «աչք փակելը» կլորիկ գումար է արժեցել՝ յուրաքանչյուր ծառայողի մասով շուրջ 2000 ամերիկյան դոլար: Այս գործողությունն էլ իրականացվել է ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետ Սամվել Քոչարյանի համակարգմամբ, իսկ իբր հովանավորել է Սարգսյան, Մարտիրոսյան, Մհրյան եռյակը: Վերը նշված տեղեկատվությունը հետագայում տարածվել է նաև այլ լրատվական կայքերում: 07.07.2020թ. ՀՀ ոստիկանության պետի կողմից նշանակվել էր ծառայողական քննություն: Ծառայողական քննության ընթացքում պարզվել է, որ Հանրապետության տոնի կապակցությամբ, որպես խրախուսանք, ՀՀ ոստիկանության պետի հրամաններով զենքով պարգևատրվել է ոստիկանության 7 ծառայող: Արձանագրվել է, որ հիշյալ ծառայողների զենքով պարգևատրումները հիմնավորված են, մասնավորապես՝ դրանք տրվել են ՀՀ ոստիկանությունում երկարամյա, օրինակելի և անբասիր ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները բարեխիղճ կատարած ծառայողներին, ինչը վկայում է, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանները բացառապես բխել են օրենսդրական պահանջներից և եղել են իրավաչափ:
Ոստիկանության ծառայակիցների աշխատավարձը վճարելու համար 30 միլիոն դրամ դուրս գրելու վերաբերյալ հրապարակման մեջ նշված հանգամանքի կապակցությամբ պարզվել է, որ տեղեկատվությունն իրականության հետ որևէ կապ չունի: Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության գաղտնագրված ծառայողների աշխատանքի վարձատրությունը յուրաքանչյուր ամիս կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով, ժամկետներում և չափով, և ամենևին համեմատելի չէ հրապարակված գումարի հետ: «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի հիման վրա նշված ժամանակահատվածում վճարված դրամական պարգևատրման գումարները ևս անհամեմատելի են վերը նշված թվի հետ: ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Արման Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների օպերատիվ-ծառայողական գործունեության հատուկ միջոցների նախահաշվով նախատեսված միջոցներից կատարվող վճարումները հասցեատերերին չտրամադրվելու դեպքեր չեն հայտնաբերվել: Ծառայողական քննության շրջանակներում կայքի տնօրենը բացատրություն է տվել, որ հրապարակման հետ կապված հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացնել չի ցանկանում, հիշյալ տեղեկատվությունն ապացուցող փաստական տվյալներ չի կարող ներկայացնել և նշված տեղեկությունը հրապարակելով՝ ակնկալել է մեծացնել հետաքրքրությունը կայքի նկատմամբ: Այսպիսով, ծառայակիցներին աշխատավարձ վճարելու համար ՀՀ ոստիկանության նախկին պետ Ա. Սարգսյանի, ՀՀ ոստիկանության պետի տեղակալներ Ա. Մարտիրոսյանի և Հ. Մհրյանի կողմից 30 միլիոն դրամ դուրս գրելու ու նպատակին չծառայեցնելու, ոստիկանության 51 ծառայողներին անվանական զենքով պարգևատրելու, այդ կապակցությամբ անհիմն պարգևատրվածներից 2000-ական ԱՄՆ դոլար ստանալուն հովանավորելու վերաբերյալ «alternativ.am» կայքում 04.07.2020թ. հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հիմնազուրկ է ու նաև չի ապացուցվել նշված տեղեկատվությունը հրապարակած լրատվամիջոցի կողմից: Ելնելով վերոգրյալից՝ ծառայողական քննության նյութերը թողնվել են անհետևանք:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular