ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ամերիկյան տհաճ անակնկալ Բաքվի համար. Ալիեւի փակուղին խորանում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որտեղ նրան ընդունել է նախարար Հակոբ Արշակյանը: Հանդիպմանը քննարկվել են ամենատարբեր հարցեր, կիբերանվտանգության ոլորտում գործակցությունից մինչեւ տեխնոլոգիական արդյունաբերություն, Հայաստանի գործարարների համար ամերիկյան PayPal-ի, Youtube-ի և Google-ի հասանելիության բարձրացում:

Բարձր տեխնոլոգիաների նախարարություն ԱՄՆ դեսպանի այցը հատկապես հետաքրքիր է երկու հանգամանքի բերումով: Նախ, դեսպանն ընդամենը 3-4 օր առաջ այցելել էր Հայաստանի Պաշտպանության նախարարություն եւ նախարար Տոնոյանի հետ քննարկել անվտանգային եւ պաշտպանական գործակցության հարցեր, միջազգային ու ռեգիոնալ անվտանգության խնդիրներ:

Ահա այդ այցից գրեթե անմիջապես հետո Բարձր տեխնոլոգիաների նախարարություն դեսպանի այցի մյուս հատկանշական հանգամանքն այն է, որ Հայաստանում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իհարկե իր լայն արդյունաբերական ընդգրկումով հանդերձ, խոշոր հաշվով դե ֆակտո ռազմարդյունաբերության նախարարություն է: Հենց այդ առանցքի շուրջ է մեծ հաշվով դիտարկվում տեխնոլոգիական արդյունաբերության զարգացումը, ինչը միանգամայն օբյեկտիվ իրողություն է՝ հաշվի առնելով Հայաստանի ռեգիոնալ անվտանգային հարցերը եւ առաջնահերթությունները, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանությունը:

Այդպիսով, ստացվում է բավականին ուշագրավ հաջորդականություն՝ հուլիսի 7-ին ԱՄՆ դեսպանը այցելել էր ՊՆ եւ անվտանգային հարցեր քննարկել պաշտպանության նախարար Տոնոյանի հետ, իսկ հուլիսի 10-ին դեսպանն այցելել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, փաստացի ռազմարդյունաբերության նախարարություն եւ հարցեր քննարկել նախարար Արշակյանի հետ:

«Դեսպան Թրեյսին հանդիպեց նախարար Արշակյանին՝ քննարկելու Միացյալ Նահանգների և Հայաստանի հետագա համատեղ աշխատանքը Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի շարունակական ընդլայնման և նոր տեխնոլոգիաների զարգացմանը զարկ տալու հարցում, այնպես որ այն դառնա նորարարությունների շարժիչ ուժ և ծառայի մեր ընդհանուր արժեքների պաշտպանությանն ու ազգային անվտանգության փոխադարձ շահերի առաջխաղացմանը», – հայտնում է ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Հայաստանում արձանագրված հետաքրքիր հաջորդականությունն ըստ երեւույթին բավական տհաճ նորություն է լինելու Բաքվի համար, որի պաշտպանության նախարար Հասանովը օրեր առաջ իր հարցազրույցում բարձրաձայն էր դժգոհում, որ Հայաստանն ԱՄՆ աջակցությամբ ամրացրել է առաջնագիծը խորքային հետախուզության կարողությամբ եւ բարդացրել իրենց գործը: Հարցն իհարկե Հայաստանից ստացվող տեղեկության առնչությամբ Հասանովի հնարավոր զգացումները չեն:

Հասանովն այդ իմաստով բավականին փոքր դետալ է: Ընդ որում, դետալ, որի հարցը կարող է դրվել վերանայման սեղանին, հաշվի առնելով այն, որ Հայաստանի պաշտպանունակության արդիականացման գործընթացն ու դրա աղբյուրների ռազմա-քաղաքական բազմազանությունը խորացնելու է «ռազմական հաղթանակի» վրա կառուցված Ադրբեջանի պետական քաղաքականության եւ ինքնության փակուղին:

Ադրբեջանի նախագահը ներկայումս այդ փակուղուց ելքի ինտենսիվ որոնման մեջ է, ինչը առավել բարդանում է աշխարհակարգային վերափոխումների ներկայիս միջավայրում, որտեղ Ադրբեջանը զրկվում է իր գլխավոր հենարանից՝ ռուս-թուրքական ռազմավարական գործակցությունից: Այդ համատեքստում Ալիեւը թիրախավորել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովին, նախարարությունում իրականացնելով «հակակոռուպցիոն» հատուկ օպերացիա: Սակայն, խորացող փակուղում Մամեդյարովը որպես ելք կարող է լինել անբավարար եւ առաջանա «բալանսավորելու» կարիք, այսինքն հասնի նաեւ Զաքիր Հասանովի հերթը:

Համենայն դեպս, Ադբեջանի նախագահը ձգտելու է հնարավորինս հեռացնել իր հերթը, փորձելով առնվազն շահել ժամանակ: Ամբողջ հարցն այն է սակայն, որ ժամանակը աշխատում է ամենեւին ոչ Բաքվի օգտին, որովհետեւ աշխարհաքաղաքական լայն իմաստով այն աշխատում է ամերիկա-չինական գերակայությամբ աշխարհակարգի ձեւավորման կամ արդեն ամրապնդման ուղղությամբ: Իսկ այդ գործընթացում կովկասյան ռեգիոնում Հայաստանն ունի առանձնահատուկ դեր եւ գործառույթ եւ բացառիկ պատմա-քաղաքակրթական ու ռազմա-քաղաքական ներուժ, այդ թվում՝ դիմակայության մեջ գտնվող ուժային կենտրոնների աշխատանքային համադրման առումով: Դրա վկայությունն է Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափը, որի «անգործությունից», ասել է թե Հայաստանի համադրման ներուժի գործածությունից, դժգոհում էր օրերս Ալիեւը: Ի դեպ, Հայաստանի ՊՆ ԱՄՆ դեսպանի այցից երկու օր անց ՊՆ էր այցելել նաեւ Հայաստանում Չինաստանի դեսպանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular