Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 557 նոր դեպք, ապաքինվել է 709 մարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 10-ին հաստատվել է 557 նոր դեպք, առողջացել են 709-ը: Արձանագրվել է մահվան 11 դեպք: Պացիենտները եղել են 69 (կին), 72 (կին), 64 (կին), 86 (կին), 93 (տղամարդ), 51 (կին), 90 (տղամարդ), 60 (տղամարդ), 62 (տղամարդ), 72 (տղամարդ) և 85 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 177 է:
Այսօր ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 30903
Բուժվողներ՝ 11471
Առողջացածներ՝ 18708
Մահվան ելքեր՝ 546
Ընդհանուր թեստեր՝ 131216: