Ամենաթողություն ԴԱՀԿ-ում. համակարգը կլքի նաև Աշոտ Նավասարդյանի փեսան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ նախագահի՝ ապրիլի 29-ի որոշման համաձայն՝ Արմեն Հարությունյանն ազատվեց ՀՀ նախագահի ռեֆերենտի պաշտոնից և նշանակվեց ԴԱՀԿ ժամանակավոր պաշտոնակատար:
Մամուլի վերջին հրապարակումների համաձայն՝ այս պաշտոնյան իրավունք չուներ զբաղեցնելու ո՛չ իր նախկին, ո՛չ էլ ներկայիս պաշտոնը, որքան էլ համարվում է ժամանակավոր պաշտոնակատար։
«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է այդ պաշտոնին հավակնող անձի կոչումը և այլ պաշտոնական հատկանիշներ, սակայն կոպիտ ոտնահարվում է օրենքը ու արդարադատության փոխգնդապետը նշանակվում է գեներալ-մայորի պաշտոնի։
Նման իրողությունները Հայաստանում չեն կարող լինել պատահական։ Խոսքը վերաբերում է մի լրջագույն կառույցի, որին առնչվում է ՀՀ քաղաքացիների գոնե մեկ երրորդը։
Ով մեկ անգամ մուտք է գործել այդ կառույց, աշխատակիցների մեծ մասի վերաբերմունքից, գործառույթների անհասկանալի վիճակից կարող է փաստել առկա ամենաթողության մասին։ Ոչ միայն պետի պաշտոնակատարը, այլև շարքային աշխատակիցների մեծ մասը չի համապատասխանում զբաղեցրած դիրքին։ Եվ նաև դրանցով պայմանավորվախ, ըստ 1or.am-ի տեղեկությունների, մոտ օրերս համակարգը լքելու է ԴԱՀԿ վարչություններից մեկի ղեկավարը, ով ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի փեսան է: