ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիմակների համար տուգանքները բարձրացնող նախագիծը կրկին կբերվի՞ ազգային ժողով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի իշխող խմբակցությունը երկու օր առաջ  շրջանառության մեջ էր դրել մի նախագիծ, որի համաձայն.բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը 10000 ՀՀ դրամից դառնում է 20000  դրամ, փակ տարածքներում և տրանսպորտում դիմակ չկրելու համար տուգանքը դառնում է 50000 դրամ:

Նույն արարքը կրկին կատարելու դեպքում`տուգանք կրկնակի չափով`40 և 100 հազար դրամ:
Առաջարկում էին նաեւ կրճատել տուգանքի բողոքարկման ժամկետը՝  երկու անգամ`30-ի փոխարեն դարձնելով 15 օր:

Սակայն երեկ խմբակցությունում տեղի ունեցած թեժ քննարկումների արդյունքում որոշել էին, որ այն առայժմ օրակարգ չի բերվի: Այսօր խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ արդյոք նախագիծն ընդհանրապես չի՞ բերվի օրակարգ:

Ի պատասխան՝ Սիսակ Գաբրիելյանը, ով ներկայացնում էր արտահերթ նիստի օրակարգը,  ասաց. «Նախագիծն այս պահին շրջանառությունից ընդհանրապես հանված է, իսկ կգա, թե չի գա, ոչ ես, ոչ Դուք, ոչ որեւէ մեկը չի կարող սահմանափակել պատգամավորի սահմանադրական իրավունքը` ներկայացնելու օրենսդրական նախաձեռնություն: Հետեւաբար, ես չեմ կարող բացառել, որ  այդ թվում ձեր խմբակցությունից որեւէ մեկը վաղը կառաջարկի դիմակների տուգանքը 150 հազար դարձնել»:

Սիսակ Գաբրիելյանը նշեց նաեւ, որ դիմակների տուգանքների չափի հետ կապված կան տարբեր քննարկումներ, եւ մի մասը օրինակ է բերում Վրաստանը, որը հարյուր հազարից էլ ավելի է, իսկ մի մասը նշում է, որ այդպիսի մեթոդների պետք չէ գնալ:

«Բայց մեր խմբակցությունը հայտարարել է, որ նպատակահարմար չի գտել այս փուլում դա բերելու, շրջանառությունից հանված է, բայց ես չեմ կարող բացառել որեւէ մեկի փոխարեն, որ նման նախագիծ կարող է բերվել»,-ասաց նա:

Մնում է հասկանալ՝ ովքեր են ներկայացնում «Իմ քայլը», կամ ինչպես է ստացվում, որ խմբակցությունում տվյալ պահին համարում են, որ տուգանքների չափը պետք է մեծացնել, բայց մեկ օր հետո «զադնի են դնում»։

 Հիշեցնենք, որ նախագիծը շրջանառության մեջ էր դրվել ֆրակցիայի անունից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular