ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Սարգսյանի տարբերակը կքննարկեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հանրային քննարկման կդրվի սեպտեմբերին: Ինչպես հայտնի է, վարչապետի որոշմամբ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը պետք է փոփոխությունների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը ներկայացնի դեկտեմբերին, իսկ մինչ այդ էլ պետք է հանրային քննարկում տեղի ունենա: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ այս օրերին նաեւ քննարկումներ են ընթանում, թե ինչպես պետք է կազմակերպվի հանրային քննարկումը՝ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությունը: Մենք տեղեկացանք՝ այս պահին երկու տարբերակ է քննարկվում՝ կա՛մ հանրային քննարկումը կազմակերպել մի քանի փուլով տեսակապի միջոցով, կա՛մ բաց տարածության մեջ, որը մեծ կլինի, եւ հնարավոր կլինի պահպանել սոցիալական հեռավորությունը: Իսկ մինչ վերջնական որոշումը «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մասնագիտական հանձնաժողովի անդամները շարունակում են ինտենսիվորեն աշխատել սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ: Ընդ որում, այս հանձնաժողովի անդամները եւս հեռավար են նիստեր անցկացնում: Նկատենք՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկում անցկացնելու կարեւորության մասին հենց մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հուլիսի 7-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ խոսել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

 

«Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկումը պետք է սկսվի, որքան հնարավոր է, շուտ, նույնիսկ մինչեւ այդ փաստաթուղթն իրավաբանական լեզվով ձեւակերպված լինի», – նշել էր Արմեն Սարգսյանը: Ավելին, վերջինս խոսել էր նաեւ Սահմանադրական դատարանի մասին եւ անդամներ ընտրել-նշանակելու շուրջ իր կարծիքն արտահայտել: «Եվ եթե ինձ հարցնելու լինեք, լուծման ճանապարհը շատ պարզ է՝ հանրապետության նախագահը իրեն հասանելիք երեք Սահմանադրական դատարանի անդամին պետք է նշանակի, եւ ապագայում Բարձրագույն դատական խորհուրդը՝ երեք հոգու էլ իրենք պիտի նշանակեն, երեք հոգու էլ՝ Ազգային ժողովը, երեք հոգի էլ՝ Կառավարությունը», – նշել էր Արմեն Սարգսյանը: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ չի բացառվում, որ Սարգսյանի արտահայտած կարծիքը եւս առաջիկայում քննարկման առարկա դառնա հանձնաժողովում, չնայած մենք տեղեկացանք, որ այս հարցում ոչ միանշանակ մոտեցում է առկա, եւ ոչ բոլորն են կողմ այս տարբերակին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular