ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համակարգը նրան սարքեց կռապաշտ՝ բութ ու անդեմ, միլիցիա-պեպելնիցա․ Հին ընկերը զգուշացնում էր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդեն տեղեկացրել ենք, որ Ոստիկանապետի հանձնարարությամբ՝ իր երկու տեղակալի վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել․ խոսքը վերաբերում է Հայկ Մհրյանին և Արթուր Մարտիրոսյանին, ովքեր ի դեպ, ոստիկանության նախկին պետ Արման Սարգսյանի համակուրսեցիներն էին և հենց նա էլ նշանակել էր նրանց այդ պաշտոններում: Մամուլում լուրեր են շրջանառվում, որ թեման  վերաբերում է նաև նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանին, ով ծառայողական քննության շրջանակներում հրավիրվելու  է ոստիկանություն:

Այս լուրի համատեքստում ֆեյսբուքյան օգտատերերից շատերն են հիշել լրագրող Գոհար Վեզիրյանի գրառումը նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի մասին․ Հիշեցնենք, որ գրառումը լրագրողն արել էր այն ժամանակ, երբ Արման Սարգսյանը դեռ ոստիկանապետի ժամականավոր պաշտոնակատար էր։ Այդ օրերին էր, որ  տեղի ունեցավ ոստիկանների անհասկանալի գործողությունները Արամ Վարդանյանի տանը, ինչը չէր տեղավորվում որևէ տրամաբանության մեջ ու ոչ մի աղերս չուներ նոր Հայաստանի իրականության հետ:

Գոհար Վեզիրյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․ 

Միլիցա-պեպելնիցա. ասել էր դասականը (Վովա Գասպարյանը): Համակարգ կար, համակարգը ճանաչողներ կային` ներսից)))): Ժողովրդավարական ու իրավական պետություններում ոստիկան լինելը մեծ պատիվ է, իսկ Հայաստանում՝ դեռ հայհոյանք: Վերջին օրերի վիդեոներն եմ նայում հայտնի հարձակումից. Animal Planetin կարող ա լրջորեն հետաքրքրեն էդ կադրերը:

Արմանին ճանաչում եմ 2003 թ.: Կներեք՝ ճանաչում էի: Համակարգը նրան էլ սարքեց կռապաշտ՝ բութ ու անդեմ: Երբեմնի օրինավոր ոստիկանից, ընկերոջից, ընտանիքի հորից ու էլի լիքը ից-երից սարքեցին վարժեցված կապիկ: Էս մարդը շոումեն չէր, խարիզմա էլ չուներ թավիշը իդենտիֆիկացնելու, օպերատիվնիկ էլ չէր, մենթական կոռուպցիայից էլ հեռու էր: Ռեսուրս էլ չուներ կապիկ դառնալու, բայց դարձավ: Քոչարյան Անդոն մոգական ուժ ունի մարդուն հիմնահատակ փչացնելու, խեղելու բարոյական ճանապարհից: Մի ժամանակ կանանց շրջապատով էր բավարարվում, հիմա անցել է տղամարդկանց փչացնելու գործին:

Արման ջան, Քոչարյան Անդոն, որ ասել ա՝ դուխով, բռնեք սամասուդ արեք, տեր եմ, չի կարողանալու տեր լինել: Որովհետեւ հանրային ընկալումը բյուրեղյա է, ջարդվեց-փշուր-փշուր եղավ անդոները չեն կարողանալու ոչինչ անել ու քեզ օգնել:

Մեկ էլ մոտիկ ընկերոջդ՝ Արայիկին, որին էսօր ՆԱՎ-ի պետ ես նշանակել, հուշի, որ հատուկ օպերացիային մասնակցած գող գործընկերներիդ, մեկ էլ, ուրիշի տան մեջ անչափահաս երեխայի ներկայությամբ սիգարետ քաշող համբալին (բարձրաստիճան ոստիկան ա) մի հատ քննի:

Ուզում եմ, որ քեզ անպայման նշանակեն ՀՀ ոստիկանապետ, որովհետեւ քո հետ երկար ճանապարհ ունեմ անցնելու: Պակա ընգեր ջան:

Հ.Գ. Առաջին նկարում Արմանը հայերանսիրական երգեր ա երգում, ես էլ դաշնամուր եմ նվագում: Երկրորդ նկարն էլ՝ իմ ծննդյան օրն ա, որը կուրսեցիներս գիշերով կազմակերպել ու ինձ անակնկալ էին մատուցել: Էս նկարները դնում եմ, որ դու ով դիմելաձևս հանկարծ անդաստիարակություն չդիտարկվի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular