ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է Թալիշում ծեր զույգի սպանողն ու մարմինը խոշտանգողը. ավստրիական «Profil» ամսագրի հոդվածը քառօրյա պատերազմի մասին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ավստրիական «Profil» ամսագիրն Արցախի, քառօրյա պատերազմի և Թալիշ գյուղի մասին հոդված է հրապարակել։ «Արմենպրես»-­ը ներկայացնում է հոդվածի հակիրճ թարգմանությունը, որը տրամադրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը։

«Հակամարտության կողմերից Հայաստանը հազարավոր տարիների պատմություն ունեցող երկիր է, որի ժողովուրդը օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանության հետևանքով գրեթե վերանալու էր աշխարհի երեսից:

Երկիր, որ շրջափակված է երկու թշնամի հարևաններով, չունի արժեքավոր հանածոներ և ելք դեպի ծով: Երկիր, որտեղ ժողովրդավարությունն անթերի չէ, բայց որը ձգտում է եվրոպական արժեքներին: Հակամարտության մյուս կողմը` Ադրբեջանը, ունի ընդամենը 100 տարվա պատմություն, և այդ 100 տարվա շուրջ քառորդ մասը նույն ընտանեկան կլանի իշխանության տարիներն են:
Ինչպես Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային հանրապետությունները, Ադրբեջանը ևս վարկաբեկված է մարդու իրավունքների ոտնահարումների, ընդդիմադիրների և լրագրողների դեմ գործվող բռնությունների պատճառով: Ապրիլյան դեպքերը Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի կողմից որակվում են որպես Ադրբեջանի «Blitzkrieg»­ի փորձ: Ադրբեջանը պնդում է բացառապես հայկական սադրանքներին պատասխանելու վրա: Բաքուն նույնիսկ ժխտում է ադրբեջանական զինված ուժերի մուտքը Թալիշ. «Եթե մենք մտնեինք գյուղ, այն չէինք հանձնի»,­նշել է արտգործնախարարությունը: Այդ դեպքում հարց է ծագում. ո՞վ է Թալիշում ծեր զույգի սպանողն ու մարմինը խոշտանգողը: Քառօրյա պատերազմից երկու կողմերի կրած վնասները հավասարակշռության մեջ են. շուրջ 100-­ական զոհ երկու կողմերի զինված ուժերում, ավերված տներ, ենթակառույցներ և տարածքային ոչ արժեքավոր նվաճումներ:
Եթե Ադրբեջանի պետական օժանդակության արդյունքում մի շարք վնասներ հաղթահարվել են, Թալիշը մնում է ավերակների մեջ:

Դեռ 2006 թվականին «Շպիգելը» գրում էր, որ Թալիշը հնուց եղել է հայերի «արծվաբույնն ու դիտակետը», որի մասին աղբյուրները հիշատակում են սկսած 461 թվականից: Սակայն թվում է, թե այդ 1555­ամյա պատմությունն իր ավարտին է մոտեցել: Միջնադարում հայկական թագավորության մաս էր կազմում «Արցախ» անունով իշխանությունը:
Մինչ օրս «Արցախ» անվանումը օգտագործվում է որպես համարժեք «Լեռնային Ղարաբաղ» անվանմանը: Ադրբեջանը ցանկանում է իր պատմական արմատները 17­րդ դարում ձևավորված Ղարաբաղի խանությունում տեսնել: Չպետք է նաև մոռանալ, թե ինչքան ամուր է օսմանյան թուրքերի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը, և որ ազերիները սերտորեն կապված են օսմանյան թուրքերի հետ: Չպետք է մոռանալ նաև, որ 1918­ -1920թթ., օսմանյան թուրքերի հետ համատեղ, ազերիները պատերազմում էին հայերի դեմ նաև Լեռնային Ղարաբաղի համար: Այսօր էլ Ադրբեջանը սերտորեն կապված է Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի հետ: Պետք է նաև հիշել, որ խորհրդային ժամանակներում Ստալինը հայերի կամքին հակառակ Լեռնային Ղարաբաղը միացրեց Խորհրդային Ադրբեջանին: Ղ

արաբաղի բնակչության 70­80 տոկոսը կազմող հայերի սիրաշահելու նպատակով Լեռնային Ղարաբաղին տրվեց ինքնավար մարզի կարգավիճակ, ինչը, սակայն, ոչ միայն չմեղմեց հայերի ու ադրբեջանցիների թշնամանքը, այլև ավելի խորացրեց:
Խորհրդային Միության հոգեվարքի տարիներին Ադրբեջանում իրականացվեցին հայերի զանգվածային կոտորածներ:

Հարյուր հազարավոր հայեր ստիպված էին լքել իրենց տները: Խորհրդային Միության փլուզումից հետո հայերը վրեժխնդիր եղան` քշելով հարյուր հազարավոր ադրբեջանցիների և ազատագրելով ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաև մի մեծ բուֆերային գոտի, որը, ըստ տարբեր տվյալների, կազմում է հարևան երկրի 8­20 տոկոսը:

Ադրբեջանի գործողությունների արդյունքում Նախիջևանն ամբողջապես հայաթափվեց: 750.000 ադրբեջանցիների և 300.000 հայերի փախստական դառնալը երկու կողմերում հանգեցրեց էթնիկ զտման իրավիճակի: 20 տարի է` բանակցություններն արդյունք չեն գրանցել: Ադրբեջանը, վկայակոչելով ՄԱԿ­ի բանաձևերը, պահանջում է Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների վերադարձ:
Մինչդեռ Արցախը պատրաստ է խոսել բանակցությունների սեղանին ճանաչված կողմ դառնալուց հետո միայն:

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը մոտ ապագայում հարցի խաղաղ կարգավորում չի տեսնում: Ադրբեջանից նշում են. «Մենք Հայաստանից միշտ նույն խոսքն ենք լսում, ինչը լավատեսական ոչինչ չի նշանակում»:
Այդ իսկ պատճառով շփման գծի այս և այն կողմերում վարժեցվում են, փորում և ամրացնում: Եվ զինվում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular