ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայրապետյանին «փուռը կտան»…

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այլևս կայացած իրողություն է այն, որ Հայաստանը թևակոխել է մի շրջափուլ, որի ելքը շատերի համար անկանխատեսելի է լինելու: Դրա մասին են խոսում թե՛ կառավարությունում կատարված ու դեռևս ընթացքի մեջ գտնվող փոփոխությունները, թե՛ ամենաբարձր մակարդակով հնչած այն հավաստիացումները, թե շուտով հայաստանյան իրականությունն այնպիսի փոփոխություններ է կրելու, որ ոչ ոք չի էլ կարող անգամ պատկերացնել:

Հաշվի առնելով այն, որ խոսքերն այս ամենևին էլ չի կարելի համարել զուր տեղը հնչեցված ելույթի արգասիք կամ, պարզապես, հասարակությանը հաճոյանալու մի նվազ փորձ, պետք է ենթադրել՝ ամենայն հավանականությամբ՝ այդ փոփոխություններն ուղղված են լինելու քաղաքական ու տնտեսական համակարգերի տրանսֆորմացմանը:

Բանն այն է, որ երկրում ներկայումս այնպիսի մի իրավիճակ է ստեղծվել, երբ իշխող համակարգն այլևս չի համապատասխանում Հայաստանի առաջ ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին, չի ներառում հանրային բոլոր շերտերն ու տրամադրությունները: Իշխող ուժը եւ քաղաքական համակարգն իր բոլոր սեգմենտներով հետ է մնացել աշխարհում իշխող ռեալներից, որ բավական լուրջ սպառնալիքի է վերածվել ողջ սիստեմի հետագա գոյության համար:

Իսկ եթե մտադրություններն իրապես լուրջ են՝ երկրում ռեալ բարեփոխումներ իրականացնելու ու անբարեհույս տարրերից մաքրելու, ապա անգամ երեխային է պարզ, որ սկիզբ առած փոփոխությունների ալիքը վաղ թե ուշ հասնելու է նաև հայաստանյան արատավոր համակարգի հենասյուն համարվող օլիգարխիկ շերտին, որը, սերտաճած լինելով քաղաքական իշխանությունների հետ, վաղուց՝ անհիշելի ժամանակներից ի վեր, հանդիսանում է երկրին պատուհասած բոլոր դժբախտությունների արմատը:

Եվ այս իմաստով՝ չի բացառվում, որ պետական կառավարման համակարգում սկիզբ առած բարեփոխումներից հետո Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանի ձեռամբ, ձեռնամուխ լինի վերոհիշյալ դաշտի մաքրմանը՝ նպատակ ունենալով բարեփոխումների, անցումային փուլի անվան տակ ձերբազատվել բոլոր նրանցից, ովքեր վաղուց բեռ են դարձել իր ուսերին ու բացի խնդիրներ ստեղծելուց, համակարգը վարկաբեկելուց այլ բանի ընդունակ չեն:

Նորություն ասած չենք լինի, եթե պնդենք, որ հայկական ֆուտբոլը ներկայումս իր լավագույն օրերը չէ, որ ապրում է. մասսայական հիասթափություն, վատնված պոտենցիալ, անկապ ու աննպատակ ֆեդերացիա (Հայաստան-Ռումինիա խաղը՝ ասվածի նյութական ապացույց):

Թե հատկապես որն է օլիգարխ Հայրապետյանի բանուգործի անունը ՀՖՖ-ում, անկեղծ ասած, այդպես էլ մինչև վերջ հասկանալի չդարձավ, քանի որ դժվար է այսօր հիշել որևիցե այլ ժամանակահատված, երբ հայկական երբեմնի փառահեղ ֆուտբոլն այսքան նվաստացած վիճակում եղած լինի,որքան հիմա է:

Իսկ այս ամենն, իր հերթին, նշանակում է, որ Ռուբեն Հայրապետյանին «փուռը տալու» հավանական գործընթացը՝ բխող վերը նկարագրված իրողություններից, կարող է և իրեն երկար սպասեցնել չտալ, մանավանդ որ սոցիալական ցանցերում արդեն իսկ շշուկներ են տարածվում, թե առաջիկայում չտեսնված փոփոխություններ են սպասվում ֆեդերացիայում. Հայրապետյանը երկրում սկիզբ առած արմատական փոփոխությունների առաջին զոհերից մեկը կարող է դառնալ, մանավանդ որ հասարակության կողմից այս մարդն երբեք էլ ընկալելի չի եղել, ուստի՝ իշխանություններն առանձնակի դժվարույունների չեն բախվի՝ Ռուբեն Հայրապետյանի «գյամերը քաշելիս»:

Թե առաջիկայում ինչպես կդասավորվի Ռուբեն Հայրապետյանի ճակատագիրը Հայաստան-Ռումինիա ֆուտբոլային խաղից հետո, իհարկե, ցույց կտա ժամանակը, բայց որ հողը Հայրապետյանի ոտքերի տակ քիչ-քիչ սկսում է «եռալ», անհերքելի է. «Рафик ни в чем не виноват» սկզբունքն այլևս ժամանակավրեպ է դարձել…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular