ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խույս է տալիս ինքն իրենից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շարունակվող քննարկումները «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի» վերաբերյալ, չնայած առկա տարակարծություններին, փաստում են մի բան. հայրենի իշխանությունների կամքով Սահմանադրության հետ կատարվել է մի բան, որը, մեղմ ասած, տարակուսելի է, ոչ միանշանակ: Այդ տպավորությունն ավելի է խորանում ՀՀ նախագահի նույնպես ոչ միանշանակ պահվածքի պատճառով: Պահվածքի՝ որովհետև նախագահը վաղուց կորցրել Սահմանադրության պահապանի իր դիրքն ու կ ե ց վ ա ծ ք ը: Տպավորություն է, թե նա քշվում է իրադարձությունների հորձանուտով` ընդամենը պահպանելով չխեղդվելու-չոչնչանալու բնազդային զգուշությունը: 

Բայց ՀՀ նախագահը դարձել է ոչ միայն զգուշավոր. նա ակնհայտորեն վախեցած է:
Ահավասիկ`փաստը: 

Նախագահ Ա. Սարգսյանը, ինչպես հայտարարել են նրա աշխատակազմից, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ չի ստորագրելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը: Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմը: Կարող է թվալ, թե սա երկու` Հանրապետության և Ազգային ժողովի նախագահների ինստիտուցիոնալ «համագործակցության» օրինակ է, այնքան «վառ» օրինակ, որ անհրաժեշտ է եղել նույնիսկ հրապարակայնացնել: 

Բայց չշտապենք, որովհետև ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածը (129) սահմանել է ՀՀ նախագահի կողմից ԱԺ ընդունած օրենքը ստորագրելու և հրապարակելու  ընթացակարգը, որից, սակայն, ամենևին չի ենթադրվում մինչև ստորագրելը կամ չստորագրելը  այդ մասին ԱԺ նախագահին «տեղյակ պահելու» ՀՀ նախագահի իրավասությունը: Չկա այդպիսի «նորմ»: Իսկ ՀՀ նախագահը, չպահպանելով օրենքը ստորագրելու համար իրեն վերապահված 21-օրյա ժամկետը և չօգտվելով այդ ընթացքում Սահմանադրական դատարան դիմելու իրավունքից, սակայն այդ մասին 20 օր առաջ տեղեկացնելով ԱԺ նախագահին՝ ոչ թե ՀՀ նախագահի, այլ օրվա իշխանությունների ձեռքով իրավական զոհ դարձած պերսոնաժի տպավորություն է թողնում:
Արդեն զավեշտալի իրավիճակ է. պարբերաբար և հրապարակավ իր նվազ լիազորություններից բողոքող նախագահը զիջում է այդ լիազորություններից ամենակարևորը՝  վճռորոշ խոսք ասելու սահմանադրական իրավունքը, ընդ որում`զիջում է ապօրինաբար: 

ՀՀ նախագահը հազիվ թե չի տեսնում ԱԺ նախագահին իր որոշման մասին նախապես «տեղեկացնելու» գործելակերպի ամբողջ հակաօրինականությունը: Բայց նա, ըստ ամենայնի, այդ բանն անում է իշխանությունների դրդմամբ, որոնք ենթադրել են,  որ եթե ՀՀ նախագահը ԱԺ նախագահին նախապես տեղյակ է պահում իր որոշման մասին, դրանով իսկ «ջնջում» է Սահմանադրությամբ իրեն վերապահված 21-օրյա ժամկետը: Իսկ իշխանություններին, որ քաղաքական ցայտնոտի մեջ են, օդ ու ջրի պես անհրաժեշտ է օր առաջ վերոհիշյալ օրենքը «ուժի մեջ մտցնելը»: Ոչինչ, որ ակնհայտորեն ուժով են ուժի մեջ մտցնում, կարևոր է, որ իրենց ուզած ժամանակին «մտցվի»: Եվ նախագահին ստիպել են՝  օգնի`«մտցնելու»:

Ի դեպ, իրավական հանրույթը, նույնիսկ` ընդդիմադիր դիրքերում գտնվող,  վերը նշված անգո «նորմի» վերաբերյալ տարօրինակորեն լուռ է: Իսկ ինձ շարունակում է զարմացնել, թե ինչպե՛ս կարող է մի անորոշ «տեղեկացում», որ հայտնի էլ չէ` արվել է բանավո՞ր եղանակով (զանգահարելու միջոցով), թե՞ գրավոր, հիմք դառնալ ԱԺ նախագահի համար, որ նա վաղօրոք ստորագրի խնդրո առարկա օրենքը: Եթե տեղեկացման գործընթացը կատարվել է զանգահարելու միջոցով, ապա դա փաստաթուղթ չէ, որ կպցվի «գործին», որպեսզի հետո, հարկ եղած դեպքում, հիմնավորվի, թե ԱԺ նախագահի գործելակերպը եղել է օրինաչափ: Ասել է թե` ԱԺ նախագահը պիտի որ պնդած լինի՝ ՀՀ նախագահից վերոհիշյալ որոշումը հավաստող գրավոր վկայություն ունենալու անհրաժեշտության մասին: 

Բայց հենց այդտեղ էլ երևան է գալիս այդպիսի փաստաթութղթ տալու «նորմի» ամբողջ անօրինականությունը:   Որից էլ անորոշ «տեղեկացրել է» ձևակերպմամբ փորձում է խույս տալ ՀՀ նախագահը:
Տպավորություն է, թե այդ մարդը խույս է տալիս նաև ինքն իրենից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular