ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչ ունեն-չունեն հավաքեցին, բոխչաները դրեցին մեքենաների վրա ու վերադառնում են»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանից ցամաքային սահմանով Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող հայերի հոսքը դեպի Լարսի անցակետ չի դադարում։ Երբ վրացական կողմը հայտարարել էր, որ հուլիսի մեկից բացելու է սահմանները, Ռուսաստանում գտնվող հայերից ոմանք մտածել էին, որ դա վերաբերում է նաև իրենց։ Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ, դեսպանատան խորհրդական Արամ Թանանյանը։

«Ինչքան էլ ես հորդորել էի, որ չգան, բայց նախկինում մի անգամ 71 հոգանոց խմբով եկան, մի անգամ 11։ Վերջին շաբաթում էլի 15 հոգի եկան։ Հիմա արդեն չեն հավաքվում մի տեղ, իջնում են քաղաք, բարձրանում են, երևի զգոնությունն են ստուգում։ Օգնականս բարձրանում է, իրենցից անձնագրերի պատճենները վերցնում է, ովքեր ցանկություն ունեն ինքնաթիռով գնալու, ամսի 9-ին Մինվոդիից ինքնաթիռ կա, 10-ին՝ Կրասնոդարից ու Ռոստովից։ Հիմա այդ տվյալները փոխանցել ենք, այսօր ևս մեկ անգամ իմ օգնականը կգնա իրենց հետ կզրուցի, կտեսնենք, թե ովքեր ցանկություն  ունեն վերադառնալու, որ այդ տվյալները փոխանցենք գլխավոր հյուպատոսարան»,- ասաց Թանանյանը։

Ըստ նրա՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ հերթագրվում են այս շրջանում՝ Հայաստան գալու համար։ «Վիճակը բավական բարդ է, բայց ոչինչ, չարտերներն արդեն սկսել են պարբերական բնույթ կրել։ Մարդիկ հուլիսի 1-ին էին սպասում, ինչպես Նոր տարվան։ Եվ Վրաստանն այդ օրը ոչ մի արձագանք չտվեց։ Իրենք այդ օրը որոշեցին, որ ներքին տուրիզմը կբացեն, հետո օգոստոսի մեկից կանդրադառնան միջազգային զբոսաշրջությանը, որտեղ մենք կարծես թե չկանք»,- հավելեց Թանանյանը։ Նա նշեց, որ խոսք չի եղել այն մասին, որ Վրաստանը բացելու է ցամաքային ճանապարհը այլ երկրների հետ։

«Ինձ ամեն օր տասնյակ մարդիկ են զանգում, ամեն զանգը կոլեկտիվ զանգ է, գյուղով, տնով-տեղով հավաքվում են, մեկը զանգում է բարձրախոսով ու հարցնում՝ մենք ի՞նչ անենք։ Ես ինչ ասեմ, դա ոչ Հայաստանի մոտեցումն է, ոչ Ռուսաստանի, սա վրացական պետության դիրքորոշումն է, մենք պետք է սպասենք մինչև բացվի։ Այդ մասին երբևէ խոսք չի գնացել, թե երբ է վրացական կողմը մարդատար մեքենաների համար բացելու սահմանը։ Բայց էդ մարդիկ այսօր էլ են զանգում, ամեն մեկին անհատական ասում եմ, որ չվերցնեն երեխաներ, իրեր, բոխչա կապեն, գան մնան Լարսում։ Այստեղ մի կողմը գետ է, մյուս կողմը՝ սար, ոչ մի ենթակառուցվածք չկա։ Պլյուս դրան, ինքը սահմանային գոտի է, այսինքն՝ սահմանապահները կարող են շատ հանգիստ իրենց այստեղից վտարել։ Մեր քաղաքացիների՝ այնտեղ գտնվելը լրացուցիչ լարում, դիսկոմֆորտ ու անորոշություն է առաջացնում։ Մարդիկ կան, որ նույնիսկ ընտանիքներով ասում են՝ գանք, էդտեղ սպասենք։ Ես խնդրում եմ, ասում եմ՝ մի եկեք, ձեզ համար էլ եք ապրոբլեմ սարքում, մեզ համար էլ, բեռնափոխադրողների համար է դա մեծ պրոբլեմ»,- նշեց նա։

Վերջին ամիսներին մեծացել է Ռուսաստանից Հայաստան եկող հայերի թիվը։ Նրանք հիմնականում անձինք են, ովքեր կորոնավիրոսի հետևանքով ստեղծված իրավիճակում սոցիալական խնդիրների առաջ են կանգնել Ռուսաստանում։ Վերադարձողների թվում են և աշխատանքային միգրանտները, և ՌԴ-ում երկար տարիներ ապրած ընտանիքներ։

«Վերադառնում են արտագնա աշխատանքի մեկնածները, ովքեր այնտեղ ոտատեղ էին արել։ Այս համավարակով պայմանավորված իրավիճակում այդ մարդիկ՝ աշխատանքային միգրանտներն ամենախոցելին  են այդ պահին։ Իրենք ինչ ունեն-չունեն հավաքեցին, բոխչաները դրեցին մեքենաների վրա ու վերադառնում են։ Կան մարդիկ, ովքեր տասից ավելի տարի ապրել են այնտեղ, երեխաներն արդեն մեծացել են, ինչ-որ կարգավիճակ ունեն կամ չունեն, նրանք էլ ճար չունեն, վերադառնում են։ Հիմնականում կարելի է ասել, որ մեծ հոսքերով դեպի սահման եկող մարդիկ ճար չունեն պարզապես, գալիս դեմ են առնում սահմանին։ Ես հակված չեմ հարցաքննել մարդկանց, բայց նրանց 90 տոկոսը ճիշտ է ասում, որ ճար չունի։ Այդ մարդկանց հագ ու կապը ես տեսնում եմ, այդ բոխչաների ապրանքից երևում է ինչ հնարավորություններ ունեն։ Սա է իրավիճակը»,- նշեց Թանանյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular