ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կեղծիքների տոնը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջեւմ գրել է.

«ԿԵՂԾԻՔՆԵՐԻ ՏՈՆԸ

Ժամացույցի սլաքը խփեց ժ․24-ը, կամ թևակոխեց հուլիսի 5-ը՝ 1995 թ․ ՀՀ Սահմանադրության «ընդունման» , ի դեպ՝ տոն օրը։ Հետաքրքիր է, կա՞ արդյոք, այլ պետություն, որ կեղծիքների հիմնադրման օրը հռչակի համազգային տոն։ Գուցե, չեմ վիճում։ Ուղղակի կուզենայի հիշեցնել այդ օրվա խորհուրդը։ Անկախանալուց հետո, 1995թ․ խորհրդարանական ընտրություններն ու զուգահեռ անցկացվող սահմանադրական հանրաքվեն, իրականում անկախ Հայաստանի առաջին ժողովրդավարական քննությունն էր։Սահմանադրության նախագիծը, որը դարձավ սահմանադրություն, իր էությամբ միապետական համակարգ էր նախատեսում, բացառելով ժողովրդավարության, իրավական պետության հիմնական՝ իշխանութ յունների տարանջատման սկզբունքը։ Առանց մանրամասների մեջ մտնելու, հիշեցնեմ, որ նախագահը ոչ միայն նշանակում էր վարչապետին, նախարարներին,այլև Երևանի քաղաքապետին, Արդարադատության խորհուրդը նույնպես գլխավորում էր նախագահը և նշանակում դատավորներին։ Նախագահը , վեց ամիս ընտրվելուց, կամ վեց ամիս ավարտից առաջ կարող էր ցրել ԱԺ-ն։
Ընտրություններից մի քանի ամիս առաջ, ՆԳՆ նախարար Վանո Սիրադեղյանի քմահաճույքով ստեղծվեց «Շամիրամ» կուսակցությունը։
Թե ինչպես անցան «ընտրություններ» և «հանրաքվե» միջոցառումը, մի ամբողջ պատմություն կարելի է գրել՝ երկու ժամով ընտրությունների ժամանակի ավելացում,մաուզերիստների, ներեցեք, երկրապահների կողմից ծեծ ո ւ ջարդ, լցոնումներ, ահաբեկումներ, արձանագրությունների կեղծում և այլն և այլն։
Արդյունքում, իշխող ուժի «հաղթանակ», երկրորդ պատվավոր տեղը «Շամիրամ» և այլն։Եվ այդ օրվանից, «ազատ, անկախ,ժողովրդավարական» Հայաստանում դրվեց ավանդույթ․ ընտրություններով հնարավոր չէ, իրականացնել իշխանափոխություն։ Եվ այս ամենը գլխավորում և խրախուսում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, իրականացնում ՝ Վանո Սիրադեղյանը, Վազգեն Սարգսյանը, Գագիկ Ջհանգիրյանը և Էդուարդ Եգորյանը։ Թյու՛, մոռացել էի, բոլոր անօրինականությունները, կեղծիքները սկսվել են հեղափոխությունից 20 տարի առաջ՝ 1998թ․»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular