ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է․ Արմեն Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Իշխանությունները, օգտվելով երկրում ստեղծված իրավիճակից, հանրակրթության պետական չափորոշիչի նոր նախագծով մեծ հարված են հասցնելու հայագիտական առարկաներին:

Ամենավտանգավորը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ զարգացումներն են: Ըստ ներկայացված նախագծի այն փաստացի վերանում է որպես ինքնուրույն առարկա՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով:

Առաջարկված տարբերակն ամրագրում է. «41. «Հայրենագիտություն» եւ «Հասարակություն, հասարակական գիտություններ»
բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում
ներկայացվում են Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը եւ կրոնը,
աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված
առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով»:

Համեմատեք գործողի հետ. զ. «Հասարակական գիտություններ» բնագավառը միջին դպրոցի 5-րդ դասարանում ներկայացվում է «Հայրենագիտություն» ինտեգրված առարկայով և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայով, 6-9-րդ դասարաններում` «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Համաշխարհային պատմություն», 7-9-րդ դասարաններում` «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն» առարկաներով, իսկ 8-9-րդ դասարաններում` «Հասարակագիտություն» ինտեգրված առարկայով: Վերջինս ներառում է նախնական գիտելիքներ փիլիսոփայությունից, տնտեսագիտությունից, իրավագիտությունից, բարոյագիտությունից, գեղագիտությունից,

Այսինքն, գործող չափորոշիչով Հայոց եղեկեցու պատմությունը երաշխավորված դասավանդվում է 5-9-րդ դասարաններում: Այնինչ նախագծով առաջարկվում է վերացնել առանձին առարկայի դասավանդումը 5-6-րդ դասարաններում, իսկ դրանից հետո չի մասնավորեցվում, թե ինչ առարկաների մասին է խոսքը:

Այս խնդիրը ոչ մասնագիտական է, ոչ էլ քաղաքական:
Այս հարցը արժեհամակարգային է, քաղաքակրթական և գաղափարաբանական:

Իմ կողմից հավելեմ նաև, հանրակրթության պետական չափորոշիչի փոփոխությամբ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան վերացնել չեք կարող:

Առարկայի դասավանդումը նախատեսված է 2007 թվականի փետրվարի 22-ին ընդունված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքով.

Հոդված 8.

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերակատարությունը կրթական ոլորտում

1. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի`

2) մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները.

Հորդորում և խնդրում եմ ազգային ինքնության և դաստիարակության հարցերով մտահոգ բոլոր քաղաքացիներին, անկախ քաղաքական հայացքներից, բարձրացնել իրենց բողոքի ձայնը»։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular