ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցուցանիշով հետ ենք և՛ Վրաստանից, և՛ Ադրբեջանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դեկտեմբերին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ շնորհիվ 2019-ի բարձր տնտեսական աճի բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով 2019-ին անցել ենք Վրաստանից (վկայակոչում էր ԱՄՀ ինչ-որ հրապարակում) և 2020-ին էլ կանցնենք Ադբեջանից։ Սահակաշվիլին էլ, լինելով այսօրվա վրացական իշխանությունների ընդդիմախոսը, հայտարարեց. վույ մե քոռանամ այս ի՞նչ օրի է Վրաստանը։ Հայտարարեցի, որ ճտերն աշնանն են հաշվում. սպասեք տարին վերջանա, հետո կխոսենք։ Եվ ահա Համաշխարհային Բանկն այսօր պաշտոնապես հրապարակեց վերը նշված ցուցանիշի մեծությունը բոլոր երկրների համար։ Ըստ այդմ ՀՀ-ում այն հավասար է 4622.7, Վրաստանում՝ 4769.2 և Ադրբեջանում՝ 4793.6 (https://data.worldbank.org/indicator/NY.GDP.PCAP.CD…)։ Գալով այդ ցուցանիշի գնողունակության պարիտետով նշանակությանը, ապա այստեղ ևս ՀՀ-ն զիջում է և՜ Վրաստանին, և Ադրբեջանին։ Թվերը համապատասխանաբար այսպիսին են. Հայաստան՝ 14219.6, Վրաստան՝ 15636.6 և Ադբեջան՝ 15000.8 (https://data.worldbank.org/indicator/NY.GDP.PCAP.PP.CD…)։ Նշենք նաև, որ Հայաստանի համար անկախության 30 տարիների հաշվով սա վատագույն համեմատական մեծություններից է։ 1995-1999թթ Հայաստանը առաջ էր Ադրբեջանից, իսկ 2005-2009թթ.` Վրաստանից»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular