ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Նիկոլի թիմի մյուս անդամները համեմատվում են Չալոյի հետ, ապա Արսեն Թորոսյանը ВОЗ-ի տղա է ու վերջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդիկ կան, որոնց կպցված անունները հիշվում են ընդմիշտ, կարելի է ասել՝ ամբողջ կյանքի ընթացքում։ Օրինակ՝ հիմա շատերը չեն հիշում, թե ով ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանին ԱԽՔ անվանեց, բայց համարում են, որ այդ անունը նրան «կպնում» է։ Հիմա նույնը՝ հեչ էական չէ, ով Արսեն Թորոսյանին ВОЗ-ի տղա անվանեց, որովհետև այդ անունը նրան մի ուրիշ կարգի է սազում։
Կարելի է ասել Արսեն Թորոսյանը ВОЗ-ի տղա է ամբողջ էությամբ՝ իր նկարագրով, արժեհամակարգով ու չկայացած այս նախարարի ամբողջ ողբերգությունն այն է, որ նրան ВОЗ-ի տղա ասող հասարակությունն այդ արտահայտությունը հնչեցնելիս ամենևին էլ ԱՀԿ-ին(ВОЗ) չէ, որ հիշում է, այլ արտահայտում է իր վերաբերմունքը Արսենի անձի, նրա բարոյական նկարագրի վերաբերյալ։ Արսենը գուցե հպարտ է, որ ВОЗ-ի տղա է՝ ճիշտ այնպես, ինչպես բազմաթիվ տղաների համար մի օր սովորական է դառնում անարժանապատիվ կյանքը, հայհոյանքը կոմպլիմենտ համարելու «նուրբ մշակույթը»։ Եթե Նիկոլի թիմի մյուս անդամները համեմատվում են Չալոյի հետ, որը հավատարմորեն կատարում է տիրոջ ցուցումները, ապա Արսեն Թորոսյանը ВОЗ-ի տղա է ու վերջ։
Երբ կորոնայով մահացած տատիկի դիակ է անհետանում, իսկ դրանից հետո առողջապահության նախարարը հոխորտում է իբրև թե «մահացած» ընդդիմության ռեինկառնացիայի թեմայով, զարմանում ես այն բանի վրա, որ հայտնաբերել ես ցինիզմի նոր գագաթ։ Այ ВОЗ-ի տղա, ախր էդ խեղճ տատիկի ոչ միայն դիակն էիք կորցրել, այլ նաև նրան բառի իսկական իմաստով թալանել էիք, երբ նա հիվանդանոցում կենաց պայքար էր մղում մահվան դեմ։
Արսեն Թորոսյանը պետք է անհապաղ հրաժարական տա, հակառակ պարագայում ВОЗ-ի տղու պիտակը կպնելու է ոչ միայն նրան, այլ՝ նրան սնող, գուրգուրող, փայփայող ամբողջ թիմին՝ վարչապետի գլխավորությամբ։ Ու գալու է օրը, երբ հասարակությունը ВОЗ-ի տղու տեսակից ազատվելու խնդիր է դնելու․ լավ կլինի, որ էս մասին շատ խորը մտածեն այն մարդիկ, ովքեր կրծքով պաշտպանում են Արսենին՝ նրա հետ դառնալով ВОЗ-ի տղու «փայատեր»։
ВОЗ-ի տղերք, գիտեմ՝ ինչի եք կատաղել, ձեզ կորցրել, պատեպատ տվել․ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ կորոնավիրուսի տարածումը կանխելու ու հետևանքները վերացնելու կառավարության քայլերի արդյունավետությունն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողով է ստեղծել։ Քաղաքական և իրավական պատասխանատվությունից որևէ մեկը խուսափել չի կարող․ ահա, թե ինչու երեկ երեկոյան ջղաձգումների մեջ ընկավ ВОЗ-ի տղեն։ Նա արդեն հասկանում է, որ միայն քֆուրով չի պրծնելու․․․

Սուրեն Սուրենյանց

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular