ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչև ու՞ր կարող է գնալ Սեյրան Օհանյանը. նա կհարվածի՞ Սերժ Սարգսյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Politik.am-ը գրում է , որ  արդեն իսկ տեղեկացրել էր, որ ՀՀ ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալաքյանը պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել, որ կոչվելու է «Շրջադարձ»: Խոսակցություններ են շրջանառվում, որ կուսակցությունը ղեկավարելու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Վիկտոր Դալաքյանը` լրագրողներից մեկի հետ զրույցում հայտարարել է, որ վաղը ինքը սենսացիոն հայտարարություն է անելու: Կոնկրետ ինչ հայտարարություն է անելու` դժվար է ասել, սակայն մի բան հստակ է, որ իր գլխավոր խաղաքարտը հենց Սեյրան Օհանյանի հնարավոր անդամակցումն է իր հիմնած կուսակցությանը:

Եթե Դալաքյանն իրականում ցանկանում է գործել ընդդիմադիր դաշտում, ապա Սեյրան Օհանյանը իր համար ոչ թե ուժեղ խաղաքարտ է այլ, թույլ օղակ: Օհանյանը երբեք չի կարողանա դեմ դուրս գալ նախագահ Սերժ Սարգսյանին:

Նա իր պաշտոնական առաջխաղացման համար պարտական է հենց Սերժ Սարգսյանին և բացի դրանից նա իշխող համակարգում վերջին մարդը չի եղել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի համար, ուստի չի կարող հանրության համար ընկալելի գործիչ լինել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular