ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդների վրա ի՞նչ փորձարկում են արել. Հայտարարություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Առավել մանրամասն`Այստեղ

Մարտի 18-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գործընկերների հետ միասին հայտարարություն տարածեց այն մասին, որ կլինիկական փորձարկումներ է սկսում, որոնց ընթացքում կորոնավիրուսով հիվանդ պացիենտներն անցնելու էին չորս չփորձարկված մեթոդով բուժում:

Փորձարկման մեջ ներառված էին նաև Լոպինավիր/Ռիտոնավիր (Ritonavir+Lopinavir), հիդրօքսիքլորոքվին (Plaquenil) դեղամիջոցները՝ կորոնավիրուսով հիվանդների համար արդյունավետ բուժման միջոց գտնելու նպատակով։

Այս դեղամիջոցների կիրառումը կորոնավիրուսով հիվանդների դեպքում պետք է կատարվեր կլինիկական փորձարկմանը մասնակցող հիվանդանոցներում։

Չափահասության տարիքի հասած կորոնավիրուսով հիվանդները կարող են մասնակցել փորձարկմանը, սակայն պետք է համապատասխան փաստաթուղթ ստորագրեն, որի համաձայն իրենք գիտակցում են հնարավոր ռիսկերն, առավելությունները և համաձայն են մասնակցել փորձարկմանը:

Ռիսկի գործոնը կարևոր նշանակություն ունի, քանի որ մի շարք մասնագետներ պնդում են, որ հիդրօքսիքլորոքվին (Plaquenil) դեղամիջոցն առաջացնում է սիրտ-անոթային խնդիրներ, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել մահվան։

Մայիսին ԱՀԿ-ն հանեց հիդրօքսիքլորոքվին (Plaquenil) դեղամիջոցը փորձարկվող դեղամիջոցների շարքից՝ պայմանավորված անվտանգության նորմերով, ինչպես նաև ի հայտ եկած փաստերով, որոնց համաձայն դեղամիջոցը սրտի առիթմիա է առաջացնում, որն էլ հանգեցնում է ավելի շատ մահվան դեպքերի, ապա նորից վերականգնեց, բայց հունիսի 17-ին հիդրօքսիքլորոքվին (Plaquenil) դեղամիջոցը վերջնական հանվեց փորձարկվող դեղերի ցանկից։

Հաշվի առնելով այն փաստը, որ կորոնավիրուսի բուժման համար ապրիլի 28-ին ՀՀ Առողջապահության նախարարի կողմից տրված հրամանի համաձայն Հայաստանում կիրառվում են ԱՀԿ կլինիկական փորձարկումներ անցնող այս դեղամիջոցներն՝ առաջանում են օբյեկտիվ մտահոգություններ․

 

Արդյոք կորոնավիրուսով հիվանդներն, ում տրվել է ԱՀԿ-ի կողմից փորձարկվող դեղամիջոցները, պատշաճ կարգով տեղեկացված են եղել, որ մասնակցում են ԱՀԿ կլինիկական փորձարկմանն, արդյոք իրազեկված են եղել հնարավոր ռիսկերի և հետևանքների մասին։

Հայաստանում կորոնավիրուսից մահացած և կորոնավիրուսով վարակված, սակայն այլ պատճառով մահացած 433 և 143 անձանց նկատմամբ արդյոք կիրառվել են այս փորձարկվող դեղամիջոցներն, եթե այո, ապա առաջանում է ողջամիտ կասկած առ այն, որ գուցե հենց դրանց կիրառումը կարող էր հանգեցնել մահվան՝ հաշվի առնելով, որ գրեթե բոլոր մահացածներն ունեցել են խրոնիկական հիվանդություններ, իսկ վերոնշյալ դեղամիջոցների օգտագործումն, ըստ մասնագետների, բարձր ռիսկայնություն ունի խրոնիկական հիվանդություններ ունեցողների դեպքում։

Եթե վերոնշյալ դեղամիջոցները ՀՀ Առողջապահության նախարարի կողմից ստորագրված հրամանի համաձայն չեն կիրառվել ԱՀԿ կլինիկական փորձարկման շրջանակներում, ապա ի՞նչ հիմքով է Արսեն Թորոսյանը հրահանգել օգտագործել ռիսկային համարվող և արդյունավետության մասով ապացույցներ չունեցող դեղամիջոցներ։

Արդյոք ԱՀԿ-ի կողմից հիդրօքսիքլորոքվին (Plaquenil) դեղամիջոցը մայիսին, ապա հետո հունիսի 17-ին կլինիկական փորձարկումներից հանվելուց հետո Հայաստանում շարունակվել է կիրառվել, թե՝ ոչ։

Միևնույն ժամանակ, «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը դիմում է բոլոր այն անձանց, ովքեր բուժում են ստացել կորոնավիրուսի դեմ, ում ընտանիքի անդամները մահացել են կորոնավիրուսից, արդյոք նրանք տեղյա՞կ են եղել, թե ինչ դեղամիջոցներով է կատարվել բուժումը, ստորագրե՞լ են որևէ փաստաթուղթ, որով համաձայնություն են տվել դեղամիջոցի փորձարկմանը մասնակցելուն։

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի հետ կարող եք կապ հաստատել զանգահարելով 043 20 52 63 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին։

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբ

 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular