ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեմ չեմ լինի, եթե հայտնվի այդ միակը. Իվետա Մուկուչյանն՝ ամուսնության, ընտանիքի և նոր ֆիլմի առաջարկի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Aysor.am-ը գրում է.

Aysor.am-ի օրվա հյուրը երգչուհի, Եվրատեսիլ 2016-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն է, ով 1991 թվականից, երբ ընդամենը 5 տարեկան էր, ապրում և ստեղծագործում է Գերմանիայի Դաշնությունում:

Նրա անունը հայ հասարակությանն առավել հայտնի դարձավ 2009 թվականին, երբ երիտասարդ երգչուհին վերադարձավ հայրենիք՝ մասնակցելու երաժշտական «Հայ սուպերսթար» նախագծին:

Շատերի կարծիքով՝ հպարտ ու անհանդուրժող, շատերի համար՝ կամակոր, խենթուխելառ Իվետա Մուկուչյանն այդ օրից ի վեր համալրել է ցանկալի հայ հարսնացուների շարքը:

-Իվետա, Ձեր մասնակցությամբ Եվրատեսիլն արդեն պատմություն է: Հետ հայացք գցելով՝ եվրատեսիլյան սպասելիքները որքանո՞վ արդարացան: Ի՞նչ տվեց Ձեզ այս մասնակցությունը:

-Ավելին, քան արդարացված են: Եվրատեսիլից առաջ ես երբեք չէի պատկերացնի, որ կունենամ այսպիսի հաղթած զգացողություն այն դեպքում, երբ իրականում չեմ հաղթել: Դա առաջին հերթին մեր հայրենակիցների վերաբերմունքի շնորհիվ է: Ես ուղղակի հիացած եմ:

-Ճանաչվել եք Եվրատեսիլ-2016-ի լավագույն երգչուհի: Արդյունքը նկատելի՞ է թեկուզ նոր առաջարկներ, համագործակցություններ տեսքով:

-200 մլն հեռուստադիտող լսում է քո կատարումը, մրցույթից հետո ստանում ես այսպիսի վերաբերմունք, իսկ դա ավելին քան հաճելի է: Դրսից առաջարկներ, իհարկե, կան: Թե որքանով համագործակցությունը կստացվի, ժամանակը ցույց կտա: Բայց կարող եմ ասել, որ շատ պրոֆեսինալ և ճանաչված պրոդյուսերների կողմից մեծ հարգանք եմ վայելում, որն իրականում ավելին է, քան՝ հաղթանակը:

-Ուկրաինայի ներկայացուցչի հաղթանակը այստեղ շատերին, մեղմ ասած, բարկացրեց: Ինքներդ, որպես «ներսի» մարդ, ինչպես եք գնահատում նրա հաղթանակը:

-Միայն կարող եմ ասել, որ շատ լավ ձայնային տվյալներով, տաղանդավոր մասնակից է:


-Վերջին շրջանում կրկին Հայաստանում էիք՝ եվրատեսիլյան նախորդ մասնակիցներից ևս մի քանիսի հետ ընտրելու հաջորդին: Ըստ Ձեզ, ի՞նչ մասնակից և երգ պետք է ուղարկենք 2017-ին, որպեսզի հաղթանակն առավել հասանելի լինի:

-Այո, Հայաստանում էի Հանրային հեռուստաընկերության «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նկարահանումներին մասնակցելու համար, որտեղ ես ժյուրիի անդամ եմ:

Եվրատեսիլն, իսկապես, շատ անկանխատեսելի է, դժվար է միանշանակ բնութագրում տալ: Շատ եմ լսում, երբ մարդիկ ասում են, որ հաջորդ տարվա մասնակիցը ևս պետք է ինձ նման լինի, ինչը սխալ եմ համարում: Պետք է գտնենք մասնակից, ում յուրատիպ կերպարն առավելագույնս հնարավոր կլինի զարգացնել:

-Իսկ ե՞րբ կրկին Ձեզ այստեղ կտեսնենք:

-Շուտով նորից վերդառնալու եմ…

-Իվետա, 2016-ը Ձեզ համար նաև դեբյուտային էր, հանդես եկաք որպես դերասանուհի: Նոր առաջարկների դեպքում կհամաձայնե՞ք:

-Գիտեք, առաջարկներ կան, և ես սպասում եմ, որ դրանք իրականան: Մեծ հաճույքով նորից կնկարահանվեմ ֆիլմում (ժպտում է):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular