ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որքա՞ն արժե COVID-19-ի բուժումը տնային պայմաններում Երեւանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

57-ամյա Նարինեն վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսային վարակից բուժվել է տնային պայմաններում։ NEWS.am-ին տված հարցազրույցում նա պատմել է, թե որքան է արժեցել նրա բուժումը:

Պոլիկլինիկայի թերապեւտը պացիենտին մակրոլիդային խմբից հակաբիոտիկ էր նշանակել (անվանումը չենք գրում ակնհայտ պատճառներով): 6 հաբի համար Նարինեն 5600 դրամ էր վճարել: Նրան անհրաժեշտ էր նաեւ մեկ ամիս վիտամին D ընդունել (ամսական 6000 դրամի) եւ արյունը ջրիկացնող դեղամիջոցի սրսկումներ նաել: Նրան պետք էր ընդհանուր 10 ներարկում անել, եւ դրանցից յուրաքանչյուրն արժեր 3500 դրամ. այսպիսով, Նարինեն այս դեղամիջոցի համար 35 000 դրամ է վճարել։

Բուժման ընթացքում ինչ-որ պահի Նարինեի վիճակը սկսել էր վատթարանալ, եւ նրան եւս մեկ հակաբիոտիկ էին նշանակել ցեֆալոսպորինների խմբից, որի համար նա 4200 դրամ է վճարել: Նրան նշանակվել էր նաեւ բրոնխալայնացնող դեղամիջոց, որը պետք է հեշտացներ նրա շնչառությունը: Այն արժեր 2200 դրամ: Հիվանդը նաեւ դեղամիջոց էր ընդունում ջերմության դեմ, բայց այն չէր գնում, քանի որ ուներ տանը։

Ակսպիսով, դեղորայքի համար Նարինեն վճարել է ընդհանուր մոտ 53․000 դրամ:

Դեղերից բացի, Նարինեն վճարել է նաեւ այն բժշկական հետազոտությունների համար, որոնք նրա բժշկական ապահովագրությունը չէր ծածկում եւ որոնք չէին արվել պետպատվերի շրջանակներում: Նարինեի խոսքով՝ թոքերի սոնոգրաֆիկ հետազոտության համար նա 10․000 դրամ է վճարել եւ եւս 3000 դրամ՝ արյան անալիզի համար:

Եւս 2000 դրամ նա վճարել է իր տուն եկած բուժքրոջը, ով արել էր արյունը ջրիկացնող առաջին ներարկումը եւ սովորեցրել էր ինքնուրույն կատարել այդ ներարկումները: Բուժքույրը, ի դեպ, նրան ասել էր, որ այդ դեղամիջոցը COVID-19 ունեցող շատ հիվանդների են նշանակում՝ այս վարակի դեպքում թրոմբագոյացման բարձր ռիսկի պատճառով:

Բացի այդ, քանի որ բուժման ընթացքում ոչ Նարինեն եւ ոչ էլ նրա ընտանիքի անդամները չէին կարող դուրս գալ տնից, նա ստիպված էր լինում պատվիրել սնունդը եւ դեղամիջոցները, եւ առաքման համար եւս շատ դեպքերում պետք էր լրացուցիչ վճարել։

 

Մեկ այլ հիվանդի՝ 40-ամյա Նարեկի բուժումը (անունը փոխված է իր իսկ խնդրանքով) ավելի էժան էր. նրան եւս հակաբիոտիկ էր նշանակել մակրոլիդային խմբից, որի համար նա 7000 դրամ էր վճարել։ Նա նաեւ հակավիրուսային դեղամիջոց էր ընդունում, որն արժեր մոտ 6000 դրամ, ինչպես նաեւ՝ C եւ D վիտամիններ (միասին՝ մոտ 3400 դրամ): Արյունը ջրիկացնող դեղամիջոցներ Նարեկին չէին նշանակել, սակայն նշանակել էին ասպիրին պարունակող դեղամիջոց (մոտ 3000 դրամ): Նա ծախսել էր ընդհանուր 19400 դրամ։

Այլ պացիենտ՝ Արտաշես անունով, վարակը բավականին հեշտ է տարել՝ առանց բարդությունների, եւ նրան միայն հակաբիոտիկ (4950 դրամ՝ 5 հաբի համար) եւ հակավիրուսային դեղամիջոց էր (3130 դրամ՝ 5 հաբի համար) նշանակվել: Դեղամիջոցների համար նա վճարել է ընդհանուր 8080 դրամ:

Նշենք, որ Նարեկը տնային պայմաններում բուժվելուց հետո իր հաշվին կրկին կորոնավիորւսի ախտորոշման թեստ է հանձնել, որի արդյունքներն արդեն բացասական էին։ Առաջին անգամ անալիզներն արվել էին անվճար՝ պետպատվերի շրջանակներում, եւ արդյունքը դրական էր։ Նարինեն եւ Արտաշեսը առողջանալուց հետո երկրորդ անգամ թեստ չեն հանձնել, սակայն, իրենց խոսքով, արդեն իրենց առողջ են զգում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular