ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմ Ալիեւի անունից. Նախիջեւանի հարցում պետք է շտապել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 29-ին Հայաստանի արտգործնախարարը հեռավար տեսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որի ընթացքում քննարկվել են արցախյան հարցի խաղաղ գործընթացին վերաբերող հարցեր: Պայմանավորվել են նաեւ այսօր՝ հունիսի 30-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հեռավար հանդիպման մասին, որը կանցկացվի Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Այդ ձեւաչափի նախորդ հանդիպումը ապրիլի 21-ին էր, որին նախորդել էր ՌԴ արտգործնախարար Լավրովի աղմկոտ հայտարարությունը իբր քննարկվող փուլային տարբերակի եւ հայ-ռուսական խնդիրների մասին: Հայտարարությունն ունեցավ առանձնահատուկ էֆեկտ Հայաստանում եւ Ադրբեջանում: Հայաստանում Լավրովը փաստորեն դրեց քաղաքական բուռն շրջափուլի սկիզբ, երբ ընդդիմադիր դիրքավորմամբ ուժերը սկսեցին քայլ առ քայլ ավելացնել կառավարության դեմ քննադատությունը, եւ իրադարձությունները գագափնակետին հասան հրաժարականի մասին Գագիկ Ծառուկյանի պահանջով, որին հաջորդեցին հայտնի քայլեր:

Թվում է, որ Լավրովի հայտարարությունը, թե քննարկվում է փուլային տարբերակ, պետք է ոգեւորություն առաջացներ Բաքվում, սակայն այնտեղ արձագանքը հակառակն էր, եւ անգամ Ադրբեջանի նախագահի անմիջական շրջանակը, պատգամավորներ, սկսեցին քննադատել արտգործնախարար Մամեդյարովին, թե նա չի կարողանում արդյունավետ իրականացնել Ալիեւի արտաքին քաղաքականությունը: Ադրբեջանցիները մատնացույց էին անում այն, որ Մինսկի խմբի համանախագահների եռյակը փաստորեն չի դատապարտել Հայաստանի այն կոշտ հայտարարությունները, որոնք ի պատասխան Լավրովի խոսքերի հնչել էին արցախյան հարցի կարգավորման առնչությամբ, ազդարարելով, որ տարածքներն անվտանգություն են, իսկ անվտանգությունը ենթակա չէ զիջման:

Զուգահեռ, Բաքվում հնչեցին գնահատականներ, որ հայ-ռուսական հարաբերությունը լարված է եւ հարմար պահ է դրանից օգտվելու եւ պատերազմով հարցը լուծելու համար: Հետեւեց Լավրովի հայտարարությունը, որ ռազմա-տեխնիկական, պաշտպանական ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունը ընթանում է անթերի եւ սերտ: Այլ կերպ ասած, Լավրովը ազդարարեց, որ չնայած քաղաքական տարակարծություններին, անվտանգային ոլորտում Երեւանի եւ Մոսկվայի միջեւ չկա խափանում:

Ամեն ինչ առավել քան պարզ է՝ այդ խափանումը խնդիրներ է առաջացնելու ոչ միայն, եւ գուցե նույնիսկ ոչ այնքան Երեւանի, որքան լայն իմաստով Մոսկվայի համար: Դա լինելու է Կովկասում Ռուսաստանի ներկայության, եւ գուցե նաեւ Ռուսաստանի կազմում Հյուսիսային Կովկասի վերջի սկիզբը: Ակնարկը պարզ էր, որ սկսել պատերազմ Հայաստանի դեմ, նշանակում է սկսել պատերազմ Ռուսաստանի դեմ:

Ադրբեջանը չի գնա դրան, բայց կա մի հանգամանք: Բաքվի պատերազմի հովանավոր կարող են լինել երկու պետություն՝ Ռուսաստան եւ Թուրքիա: Ռուսաստանը ներկայում ի վիճակի չէ լինել դրա հովանավոր, մի շարք պատճառներով:

Մնում է Թուրքիայի հարցը: Ալիեւը չի գնա պատերազմ, նա հիանալի է պատկերացնում, որ այդ պատերազմը չի լինելու հաղթական եւ հետեւաբար պատասխան է տալու չհաղթելու համար՝ պատերազմի ընթացքում կամ հետո: Այլ հարց է, թե կարո՞ղ է արդյոք Թուրքիան ստիպել Ալիեւին անել դա՝ Ռուսաստանին հարվածելու համար: Ալիեւը զգում է այդ ճնշումը, այդ իսկ պատճառով հիշատակում, որ հայրն է առաջինը բարձրացրել Ադրբեջանի դրոշը Նախիջեւանում: Անկարան վերցնում է Նախիջեւանը, քայլ առ քայլ, որտեղ հիմնավորապես ամրանալու եւ այն պոլիգոնի վերածելու դեպքում կարող է սկսել ռեգիոնալ պատերազմը՝ առանց Ալիեւի, բայց նրա անունից:

Նախիջեւանի հանդեպ հայկական իրավունքի հարցի բարձրաձայնումը դառնում է ավելի ու ավելի կարեւոր եւ հրատապ անհրաժեշտություն, Թուրքիային կանգնեցնելու համատեքստում: Խոսքն այն մասին չէ անշուշտ, որ Հայաստանի բարձրաձայնած իրավունքը ինքնին կաշկանդելու է Էրդողանին: Հարցն այն է, որ այդ իրավունքը Երեւանը պետք է տեղավորի ռեգիոնալ անվտանգային համակարգի տրամաբանության, այլ կերպ ասած ռուս-թուրքական պայմանագրերի վերանայման համատեքստում եւ ըստ այդմ անվտանգային միջավայրի խորքային վերափոխման համատեքստում, փորձելով այդ հարցն աստիճանաբար ներառել Մինսկի խմբի համանախագահության հետ քննարկումների շրջանակ:

Ի դեպ, հատկանշական է, որ հունիսի 30-ին Նիկոլ Փաշինյանին զորակցության նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը ներկայում Թուրքիային հակազդելու հարցադրումը բավական խիստ դնում է Եվրամիության առաջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular