ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոցիալական վճարների փոփոխությունները կհանգեցնեն տնօրինվող եկամուտների նվազման. ՏԶՆԿ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2020թ.-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող  սոցիալական վճարների փոփոխություններին:

Համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» գործող օրենքի  500 հազար ՀՀ դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար սոցիալական վճարների հաշվարկման առավելագույն շեմ է համարվում 500,000 դրամը, իսկ սոցիալական վճարի առավելագույն չափը կազմում է 12,500 ՀՀ դրամ և 500,000 ՀՀ դրամ համախառն եկամտի գերազանցող մասի համար սոցիալական վճար չի հաշվարկվում: Այս փոփոխությունը ոչ մի ազդեցություն չի ունենա 92,620-500,000 ՀՀ դրամ համախառն եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց վրա:

2020թ.-ի հուլիսի 1-ից կիրառվելու են սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի  առավելագույն շեմերը. ամսական եկամտի համար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկը, իսկ տարեկան եկամտի համար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 180-ապատիկը։ Այսինքն սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը հուլիսի մեկից հետո կազմելու է 1,020,000 ՀՀ դրամ: Նշենք, որ 2020թ.-ի հուլիսի 1-ից  հետո  սոցիալական վճարը կկազմի «10 տոկոսի և 25,000 ՀՀ դրամի տարբերության չափով, եթե աշխատավարձի ամսական չափը գերազանցում է 500,000 ՀՀ դրամը» և առավեագույն վճարն այս դեպքում 77,000 ՀՀ դրամ է կազմելու:

Սակայն համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» 81-րդ հոդվածի մինչև ֆիզիկական անձանց եկամուտների՝ եկամտային հարկով հարկման բեռի նվազեցումը «սոցիալական վճարի կեսը, սակայն ոչ ավել, քան 12,500 ՀՀ դրամ, կատարում է պետությունը», ինչպես նաև «կատարվող կուտակային հատկացումների և այդ անձանց եկամուտներից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 37,500 ՀՀ դրամը»։ Մյուս կողմից էլ հիմք ընդունելով սույն ԱԺ-ի կողմից 2019թ.-ի հունիսի 25-ին ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը, սոցիալական վճարները հաշվարկվելու են հետևյալ կերպ 2021-2022թ.-ի համար (տե՛ս աղյուսակ 1):

Սոցիալական վճարների հաշվարկման նոր եղանակը կհանգեցնի հետևյալի՝

2020թ.-ի հուլիս ամսին նախորդ ամսվա համեմատ զգալիորեն բարձրանալու է սոցիալական վճարների չափը 500,000 ՀՀ դրամից ավել համախառն եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց համար, որի արդյունքում համապատասխանորեն կկրճատվի նաև վերջիններիս տնօրինվող եկամուտը:

Անվանական արտահայտությամբ (գնաճի ազդեցությունը հաշվի չառնելով) 2021-2022թ.-ին եկամտային հարկի դրույքաչափի փոփոխությունը թեև կմեղմի զուտ եկամուտների կրճատումը, սակայն ինչպես 2021թ.-ին, այնպես էլ 2022թ.-ին 500,000 ՀՀ դրամից բարձր համախառն եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց զուտ եկամուտները զիջելու են 2020թ.-ի հունիսի մակարդակին:

2021թ.-ին, այնպես էլ 2022թ.-ին 2020թ.-ի հունիսի համեմատ 500,000 ՀՀ դրամից բարձր համախառն եկամուտների պարագայում գրանցվելու է նաև իրական զուտ եկամուտների կրճատում՝ գնաճով ճշգրտված:

Մյուս կողմից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսպիսի աշխատավարձի մակարդակ ունեցողները, նաև կարող են համարվել հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերած անձինք՝ հատկապես նորակառույցներում, ապա նաև հետագա 2021-2026թթ.-ին գույքահարկի բարձրացումը հաշվի առնելով, կհանգեցնի նրան, որ այդ անձինք դժվարություններ կունենան պահպանելու սպառման տվյալ մակարդակը հիփոթեքային վարկերի մարումների և գույքահարկի բարձրացմանը զուգահեռ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular