ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ պարտադրված լոքդաունը սև խոռոչ է, որից, իրոք, ելք չկա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն»,- ֆեյսբուքյան գրառմամբ գուժել է նախարարը: «Բոլորս պետք է սահմանափակենք մեր ոչ կենսական շփումները, շարժումները, այցերը, միջոցառումները, հանդիպումները։ Պետք է մնանք տանը, ինչքան հնարավոր է շատ»,- կոչ է արել նա: Լոքդաունը կառավարության կողմից կիրառվող իրավական ռեժիմ է, որի ժամանակ քաղաքացիները պարտավոր են մնալ տանը։ Այստեղ «պարտավորը» բանալի բառ է։ Ուստի՝ լոքդաունը, տեսականորեն, չի կարող լինել «ոչ պարտադրված»։ Լոքդաունի ժամանակ կառավարությունը պարտավորվում է փոխատուցել տանը մնացողների սոցիալական պահանջների մի մասը, կանխելու համար սոցիալական ճգնաժամը։ Այս առումով՝ ՀՀ կառավարությունը մոտ 2 տասնյակ կենսական անհրաժեշտության սոցիալական ծրագրեր է հաստատել նրանց համար, որոնք լոքդաունի հետևանքով մասամբ կամ լրիվ կորցրել են եկամուտների աղբյուրները, տուժել են։ Նկատենք, որ նախարարի կոչին տրամաբանորեն հակառակ դիրքում է վարչապետը։ Նա անցած շաբաթ ավետեց, որ ապրիլյան լոքդաունի ժամանակ փակված 71 հազար աշխատատեղերից 50 հազարը վերականգնվել է մայիսին, և դա նկատի ունենալով, հավելեց, որ առաջիկայում լոքդաունի չեն կարող վերադառնալ, քանի որ տնտեսական և սոցիալական լուրջ խնդիրների կբախվենք։ Եվ եթե հասարակությունն անսա նախարարի վերոնշյալ կոչին, ապա տնտեսության բազմաթիվ «ոչ կենսական» ոլորտներում կփակվեն «ոչ կենսական» հազարավոր աշխատատեղեր։ Արդյո՞ք նախարարը բացահայտ առճակատման է գնում վարչապետի հետ։ Եթե՝ այո, ապա գործ ունենք կառավարման ճգնաժամի հետ։ Իսկ եթե նախարարի կոչը համաձայնեցված է վարչապետի հետ, ապա Կառավարությունը շարունակում է ժողովրդի մեջ փնտրել իրավիճակի մեղավորներին։ Այս դեպքում, ենթադրելի է, որ առաջիկայում պարետի որոշմամբ կսահմանվեն, թե որոնք են կենսական շփումները, որոնք՝ ոչ կենսական, այնուհետև կհանդիմանվեն, ինչպես նաև՝ ասֆալտին կփռվեն ու կտուգանվեն նրանք, որոնք ոչ կենսական շփումներ կունենան։ Զուգահեռաբար՝ Կառավարությունը պարտավոր կլինի հավելյալ սոցիալական ծրագրեր գործարկել «ոչ պարտադրված լոքդաունից» տուժողի համար։ Նախարարի գրառումը առարկայական համապատկերում գնահատելու համար կարելի է հիշել վարչապետի կանխատեսումը, թե կորոնավիրուսը Հայաստանում մնալու է 1-1,5 տարի, նախարարի կանխատեսումը, թե կորոնավիրուսը Հայաստանում մնալու է 5 տարի և ԱՀԿ կանխատեսումը, թե Հայաստանում մի քանի հարյուր հազար հոգի վարակվելու են։ Այս կանխատեսումները համադրելով, ակնհայտ է, որ նախարարի վերոնշյալ գրառման վերջին տողում «այս իրավիճակից ելքը» չի վերաբերվում համավարակի մոտալուտ հաղթահարմանը։ Սա նշանակում է, որ, ուզենք-չուզենք, պետք է ապրենք այս իրավիճակում։ Պատկերավոր ասած՝ «ոչ պարտադրված լոքդաունը», դիմակն ու սոցիալական հեռավորությունը կազմում են սև խոռոչ, որից, իրոք, «ելք չկա»։

Թաթուլ Մկրտչյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular