ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լևոն Հայրապետյանը տեղափոխվել է Ռուսաստանի՝ ամենասարսափելի պայմաններով հայտնի բանտերից մեկը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանին տեղափոխել են Մորդովիայի Ինքնավար Հանրապետությունում գտնվող մի բանտ, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը: Նրա առողջական վիճակն այս պահին որոշակիորեն լավ է, սակայն նման բանտային պայմանները հակացուցված են նրան: Սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասացիրավաբան Հայկազ Մակարյանը:

«Պարոն Հայրապետյանը դեռևս չի հասկանում, թե ում պատվերով են իր հետ նման կերպ վարվում: Փաստաբանները նրա կնոջը որոշակի հույսեր են ներշնչել, որ նա կարող է մինչև տարվա վերջ ազատ արձակվել:

Վերջերս էլ մի խումբ հայտնի փաստաբաններ հայտարարել են, որ անհասկանալի է, թե ինչպես են առանց հանցակազմի բացակայության, լուրջ փաստերի Լևոն Հայրապետյանին բանտում պահում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մակարյանը՝ հայտնելով, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Լևոն Հայրապետյանը մի քանի միլիոն դոլար է փոանցել արցախյան ֆոնդին:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները չպետք է անգործություն դրսևորեն, այլ քայլեր պետք է ձեռնարկեն իրավիճակը շտկելու ուղղությամբ: Նա կոչով դիմեց ՀՀ իշխանություններին, որպեսզի քննարկման առարկա դարձնեն Լևոն Հայրապետյանի արտահանձնման հարցը: «Լևոն Հայրապետյանը երկքաղաքացիություն ունի, իսկ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական մի քանի պայմանագրերում կան կետեր, որ նման դեպքերում արտահանձնումը հնարավոր է, հատկապես մի մարդու դեպքում, ով անգամ Պետական դումայի կողմից մեդալ է ստացել:

Մեր իշխանությունները պետք է բաց կոչով դիմեն Պետ դումային, որպեսզի անհապաղ արտահանձնում լինի կամ գոնե տնային կալանք կիրառվի Լևոն Հայրապետյանի նկատմամբ»,- հավելեց Մակարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular