ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մկրտիչ Արզումանյանը հայտնվել է անելանելի իրավիճակում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Blognews.am-ը գրում է.

«ATV» հեռուստաընկերության եթերում այսօր՝ ժամը 22։30-ին, կմեկնարկի «Ռեստարտ 2020» դրամեդին, որտեղ դերասան Մկրտիչ Արզումանյանը՝ Մկոն, մոլորակի վրա մենակ է մնացել։

Թե ինչպես է նա դուրս գալիս ստեղծված անելանելի իրավիճակից, հաջողվո՞ւմ է ոչ միայն լքված Երևանում ապրել, այլև ճանապարհորդել ամբողջ աշխարհով, ի՞նչ իրավիճակներում է հայտնվում նա մի երկրում, որտեղ ո՛չ ոստիկանություն կա, ո՛չ կարմիր գծեր, ո՛չ որևէ այլ սահմանափակում, հեռուստադիտողները կիմանան ամեն երկուշաբթի և չորեքշաբթի։

Նախագծի սցենարի հեղինակները Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանն են, ռեժիսորը՝ Հարութ Շատյանը, պրոդյուսերը՝ Արա Բաղդասարյանը։


Նախագծի մտահղացումը եղել է «ATV»-ի տնօրեն Ռուբեն Արամյանինը։ Սցենարի հեղինակ Նարեկ Մարգարյանը նշում է, որ սկզբում ոչ ոք չէր հավատում, որ Հայաստանում հնարավոր է նման բան անել, քանի որ շատ բարդ նկարահանումներ են ունեցել, սակայն հաջողվել է։

«Շատ ռեժիսորների թվում էր, թե առաքելությունն անկատարելի է, սերիալի պայմաններում անհնար է նկարահանել աշխարհի վերջը, սակայն Հարութ Շատյանը չվախեցավ և շատ լավ կատարեց իր առջև դրված առաջադրանքը։ Միշտ թվացել է՝ Հայաստանում անհնար է նման մասշտաբի նախագիծ իրականացնել, բայց հիմա մոտենում եք դրան։ Շատ որակով, տպավորիչ նկարահանումներ են արվել։

Ըստ էության՝ «Ռեստարտ 2020»-ը կատակերգություն է, որն ունի դրամայի էլեմենտներ»,- BlogNews-ին ասաց նա։

Մկրտիչ Արզումանյանն էլ նշեց, որ նախագիծը բարդ էր, բայց հետաքրքիր։ «Կան մարդիկ, որոնք երբևէ միայնակ չեն եղել և փորձում են դրա մեջ հետաքրքրություն փնտրել, բայց երբ մարդը միայնակ է մնում, չի կարողանում այդ ամենի մեջ դրական բան գտնել կամ զբաղմունք ունենալ, շատերը դա ցավագին են տանում։ Շատերը կարծում են, որ, միայնակ մնալով, շատ բաներ կանեն, բայց իրականում միայնակ մնալը վախենալու է, քանի որ ուշ, թե շուտ այդ միայնակությունը դառնում է անհետաքրքիր։ Անդրանիկին պահում է մի ուժ՝ հավատը, որ նա մի օր կհանդիպի մեկ ուրիշի և միայնակ չի լինի։ Այդ ուժն է, որ նրան պահում է»,- ասաց Մկոն։

Աշխարհի վերջի մասին իրականությանը մոտ պատկերացումներ ունենալու համար սցենարիստները խորհրդակցել են տարբեր ոլորտների մասնագետների հետ։
Նախագիծը բաղկացած է 24 մասից, եթերում կլինի կլինի շաբաթը 2 օր։ Ստեղծագործական թիմն արդեն իսկ մտածում է 2-րդ սեզոնի մասին։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular