ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք կանգնած ենք պետականության կորստի առջեւ. Տիգրան Աթանեսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ունենք սահմանադրական հեղաշրջում, բնականաբար, եթե հեղաշրջում է,  պետք է անես արագ: Բայց ինչպես միշտ, երբ անում են արագ, ստացվում է վատ: Հեղաշրջում անելու համար էլ է մի քիչ խելք պետք, քանի որ նորմը թողել են ուժի մեջ, այնպես որ այս պահին անիմաստ է, իսկ իմաստը Քոչարյանի գործն էր եւ այդ մարդիկ կարող են քննել Քոչարյանի գործը: Այս մասին Արմնյուզ ՀԸ՝ Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» ծրագրին հայտարարել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ ի պատասխան հարցի՝ ինչու այդքան արագորեն ԱԺ-ն ընդունեց սահմանադրական փոփոխությունները:

«Տակը մնացել է ծաղրը եւ դառը հումորը: Տեղի է ունեցել մեծ խաբեություն: Մենք կանգնած ենք պետականության կորստի առջեւ, մի քանի օր առաջ քանդեցինք պետության հիմքը: Ասում եմ՝ մենք, որովհետեւ բոլորս այս երկրի քաղաքացիներ ենք: Բացեիբաց, բաց ճակատով, խարդախի աչքերով նայելով բոլորին տապալել սահմանադրական կարգը եւ ասել, որ սա է պետք երջանկության համար, սա բերում է պետականության կորստի: Վաղը ոչ ոք չի պաշտպանլու այն երկրին, որտեղ ծաղրում են ամեն ինչ, որտեղ ոտնահարում են սրբության սրբոցը», ասել է Տիգրան Աթանեսյանը:

Ես եւս պետք է փաստեմ, որ հունիսի 22-ին երկրում տեղի ունեցավ սահմանադրական հեղաշրջում, իշխող ուժը հասավ իր բաղձալի նպատակին, երկրում ստեղծելով սահմանադրական ճգնաժամ: Այս մասին էլ ասել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

«Անհասկանի շտապողականությամբ, երբ իշխանությունը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, երբ ունենք հարյուրավոր մահեր, 60-րդական հարցն օրակարգ բերվեց եւ օրը ցերեկով սեւով սպիտակին գրելով սահմանադրության դրույթներ խախտվեցին: Առաջին եւ երկրորդ ընթերցմամբ բարձրագույն օրենք խախտվեց: Արագությունն այնքան մեծ էր, որ այդ ամենն ուղեկցվեց բացառիկ փնթիությամբ: Ուեննալու ենք ավելի վատթար կազուսային իրավիճակ: Հանրաքվեով ուզում էին պատասխանատվությունը ժողովրդի վրա գցել, բայց այս օրենքով ամբողջ պատասխանատվությունը մնաց իշխող ուժի վրա: Եթե մինչեւ այս քննադատում էինք, որ իշխող ուժի քայլերը սպառնում են իրավական անվտանգությանը, ապա այժմ արդեն իրավական պետությանը», ասել է Գոհար Մելոյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular