ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել պաշտոնյայի պայթեցված մեքենայի գործից

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ինչպես հայտնել էինք ` երեկ անհայտ անձինք պայթեցրել էին «Վանաձոր ՔԿՀ» պետի մեքենան:

ArmLur.am-ը ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` պայթյունի եղանակով «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գ.Մկրտչյանի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու դեպքի առթիվ: 2016 թվականի հոկտեմբերի 09-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանից ահազանգել է ստացվել, որ իր առանձնատան առաջին հարկում պայթյունի ձայն է լսել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով` առերևույթ հանցագործություն կատարած անձը 2016 թվականի հոկտեմբերի 09-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, նռնակի պայթուցիչի օղը քաշել և այն նետել է Գ.Մկրտչյանի` Վանաձոր քաղաքում գտնվող առանձնատան առաջին հարկում կայանված՝ վերջինիս ծառայողական «ՎԱԶ2121» մակնիշի 096 ՏՏ 032 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ:

Պայթյունից վնասվել է տան առաջին հարկի բետոնե հատակի անկյունային հատվածը, ինչպես նաև նշված ավտոմեքենան: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են նռնակի պայթուցիչի բեկորներ, զսպանակ, գործարկիչի մետաղյա դետալ և օղ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գ.Մկրտչյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատապայթունատեխնիկական, հետքաբանական, շինարարական և ապրանքագիտական համալիր փորձաքննություններ, մշակվել է քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում է քննություն:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին` իրականացնել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական գործողություններ` առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular