ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Վանեցյանի կառուցողական առաջարկն իշխանությանը

ՎԻԴԵՈ

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ իշխանափոխության ճանապարհային քարտեզն արդեն իսկ մշակված է, իսկ իշխանության գալն ինքնանպատակ չէ: Առանցքայինը, սակայն, որին ուզում է հասնել քաղաքական ուժը՝ պետության և հասարակության շահի ապահովումն է, քանի որ սպառված է ժողովրդի մեծամասնության վստահությունը ներկայիս իշխանության հանդեպ: Եվ սա է պատճառը, որ Վանեցյանի ու մյուս քաղաքական ուժերի կարծիքով իշխանությունը պետք է հեռանա անցնցում ճանապարհով` գիտակցելով, որ իր գործողություններն անհեռանկար և վտանգավոր են:
«Մեր ժողովրդի և Հանրապետության անվտանգության, կայունության, առաջադիմության հիմքերը մենք պետք է կառուցենք, ուղենիշ ունենալով իրավունքի գերակայությունն ու ժողովրդավարությունը, այլ ոչ թե գրգռելով այլատյացությունը, թշնամացնելով մարդկանց, առճակատելով հին ու նոր սերունդները», - նշել է Վանեցյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular