ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի հրաժեշտն իրականությանը․ սպառանալու փոխարեն՝ արտահերթ ընտրություններ անցկացրու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական էքսցենտրիզմը Նիկոլ Փաշինյանի բնավորության նոր գիծը չէ։ Պոպուլիզմը, շանտաժը, էպատաժը Նիկոլին ուղեկցել են նրա գործունեության ողջ ընթացքում, եթե նույնիսկ մեկ անգամ նրան հաջողվեց հեղափոխություն «նվեր ստանալ» ՝ նախկին համակարգի փլուզման հետևանքով։
Ես, օրինակ, շատ էի ուզում այսօր լսել անցյալ տարվա բյուջեի կատարողականը՝ հասկանալու համար արդյոք փուչի՞կ է տնտեսական հեղափոխությունը, թե՞ անտեսանլի հրաշք, որին կայացմանը խանգարեց կորոնավիրուսը։
Բայց խորհրդարանի պատերից դուրս ընդդիմության միավորումն ու իշխանության դղյակներից դուրս Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկումը լրիվ հունից հանել են վարչապետին, որն այսօր խորհրդարանում պատերազմ հայտարարեց բոլոր նրանց, ովքեր սպառնում են իր իշխանությանը, որը, թերևս, մնացել է հեղափոխության միակ «նվաճումը»։
«Արտակարգ դրության պայմաններում, երբ խոսքի ազատության սահմանափակումներ էին մտցվել, քննադատությունների, ՄԻՊ-ի հորդորներին, նաև այլ հորդորներին ականջալուր լինելով՝ հանեցինք այդ սահմանափակումները և տեսեք, թե ինչ սկսվեց դրանից հետո: Այսօրվա իրավիճակի կարևորագույն պատճառներից մեկը հենց դա է, Կառավարության կայացրած այդ սխալը․ ընդդիմության հորդորներով, նաև ժողովրդավարական կառույցների հորդորներով հանել ենք այդ սահմանափակումները: Մամուլի ազատությունից, այդ սոցիալական ցանցերի ազատությունից մենք չենք պատրատսվում հրաժարվել, բայց մենք չենք հրաժարվում բարձրաձայնել նաև այն մասին, որ դրանք մարդկանց մղում են մահվան»,- այսօր ԱԺ ամբիոնից ասել է Փաշինյանը:
Պատկերացնո՞ւմ եք, այս անհեթեթ միտքն արտահայտում է երկրի ղեկավարը ու փորձում է բոլորին համոզել, որ հակահամաճարակային քաղաքականությունը տապալվել է ոչ թե կառավարության ապաշնորհության, «տնական արաղով» կորոնավիրուսը բուժելու փաշինյանական «հեքիմության», այլ՝ ընդդիմության օբյեկտիվ քննադատության ու մամուլի պատճառով։ Ու պարզ է, չէ՞, որ Փաշինյանի ավտորիտար մտասևեռումների իրական թիրախներ են դառնում ընդդիմությունն ու ԶԼՄ-ները։
Տեսե՞լ եք մի երկիր, որտեղ առաջին դեմքը թիվ մեկ ամբիոնից հաթաթա տա այն դատավորին, որը համարձակվել է ազատության մեջ թողնել ընդդիմության առաջնորդին, խորհրդարանական երկրորդ խմբակցության ղեկավարին՝ այսպիսով վերջինիս ազատազրկելու ուղղակի պատվեր իջեցնելով Վերքաննիչ դատարանին։ Ո՞վ է թույլ տվել գործադիր իշխանության ղեկավարին նման ուղղակի ցուցումներ տալ ու սպառնալ դատական իշխանությանը։ Սա իրավական երկի՞ր է, թե՞ Նիկոլի ֆեոդալական տարածքը, որտեղ միանձնյա որոշումներ կայացնողը նա է։
«ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել, նորությո՞ւն է որևէ մեկի համար»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարում էր Փաշինյանը։ Իյա, իսկապե՞ս, բա ասո՞ւմ էիր՝ 2018-ի ընտրությունները բացառաիկ օրինական են եղել, թե՞ այդ ընտրություններից առաջ Ծառուկյանի հետ հուշագիր էիր ստորագրել՝ ընտրակաշառքը լեգիտիմացնելու մասին։ Ուրիշին ստախոսության մեջ մեղադրելուց առաջ՝ լավ կլինի բացահայտես, թե ե՞րբ ես ստել՝ 2018-ի ընտրությունների ժամանա՞կ, թե՞ հիմա։
Կամ ո՞ւմ ես սպառնում հանրահավաքով։ Քեզ ժողովուրդը բարձր ռոճիկ է տալիս, որ երկիրն արդյունավետ կառավարե՞ս, թե՞ քաղաքական շանտաժով զբաղվես՝ քաղաքացիական բախումներ հրահրելով։ Քեզ ո՞վ է իրականությունից այնքան կտրել, որ էս գլխից որոշել ես, թե որ ուժերը պետք է ներկայացված լինեն խորհրդարանում՝ բոլորին առաջարկելով «ղազագրով» հավատարմության երդում տալ քեզ։
Ուզո՞ւմ ես անկեղծ իմանալ, թե հասարակության քանի տոկոսն է քեզ հավատում՝ իրական կյանքում, ՖԲ-ից դուրս։ Խնդրեմ՝ արտահերթ ընտրություններ նշանակիր ու երկու բան կշահես՝ կվերադառնաս իրականություն և ընդդիմության լիդերի կարգավիճակում ուզածիդ չափ հանրահավաքներ կանես։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular