ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական տզրուկների ինստիտուտն էլ ենք թողնելու անցյալում. Միքայել Մինասյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Էդմո´ն, գիտե՞ս որն է քո ու Հրայրի տարբերությունը։ Շատ բան: Շատ բան, որոնք խտանում են այն իրողության մեջ, որ Հրայր Թովմասյանի սանիկները հանուն պետության ու հանուն քավորի զրկանքներ են կրում, կալանավորվում են խելագարի պատվերով ու տղամարդու պես դիմակայում բոլոր հարձակումներին, իսկ քո սանիկն առաջին իսկ հարմար առիթի դեպքում դավաճանում է քեզ, հետո էլ ԱԺ դահլիճում նստած նայում, թե ինչպես են նախ ստորացնում, ապա ծեծում իր քավորին: Սրանք օբյեկտիվ հետևանքներ են: Այս մասին  ֆեյսբուքյան գրառում է արել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա գրել է. «Քեզ երկու տարի մեղադրում են, որ դու իմ պրոյեկտն ես ու դրանով` քո արժանապատվության հաշվին կարողանում քթիցդ բռնած ուղղորդել: Դու ապրում ես Նիկոլ Փաշինյանի հիվանդագին իրականության մեջ ու դարձել ես այդ պսևդոիրականության ստրուկը։ Իմ հետ ասոցացվելու վախից դարձել ես խամաճիկ, պետության և ժողովրդի թշնամու իշխանության խղճուկ կցորդ` քեզ հետ կործանելով բազմաթիվ փայլուն երիտասարդների ապագան ու քաղաքական կարիերան։

Դու այսօր ունեիր ընտրություն: Իսկ ընտրությունը պետության ու պետության թշնամու միջև էր: Դու ընտրեցիր երկրորդը՝ սեփական ձեռքերով խփելով Հայաստանի ժողովրդավարության դագաղի վերջին մեխը: Արժանապատվությունդ կուլ տալով, երեք տարի քեզ վրա «ոտք սրբողների» շանտաժին ենթարկվելով՝ դու կոտրեցիր մեր պետության ողնաշարը՝ գործելով քաղաքական և բարոյական ինքնասպանություն։

Ի տարբերություն քեզ՝ Էդմո՛ն, Հրայրն ու Սահմանադրական դատարանի մյուս դատավորները չտրվեցին շանտաժի, չվախեցան խելագարի սպառնալիքներից ու հիստերիկ նոպաներից, չտրվեցին էժան մանիպուլյացիաների: Գիտե՞ս ինչու, որովհետև նրանք արժանապատվություն ունեն:

Հայաստանի Հանրապետությունում այսուհետև չկան կողմեր։ Կա´մ դու խելագարի հետ ես կա´մ ժողովրդի։ Ես պատրաստ էի այսօր ինքս դառնալ քո «պրոյեկտը», եթե կանգնեիր ժողովրդի կողքին, բայց դու ընտրեցիր երկրի քաղաքական ասպարեզից թարախի հետ դեն շպրվելու հեռանկարը: Դու դեն կնետվես` ընդմիշտ կրելով «նախկինի» ու «նիկոլականի» խարանը։ Չկասկածե՜ս: Քաղաքական տզրուկների ինստիտուտն էլ ենք թողնելու անցյալում:

«Լուսավոր Հայաստանի» հարգարժա´ն անդամներ,

եթե ձեր շարքերում կան մարդիկ, ովքեր դեռ ընդունում են ոչ թե Փաշինյանի ֆեյսբուքյան, այլ իրական իրականությունը, ապա դարձե՛ք ընդդիմություն։ Իրական ընդդիմություն: Դո՛ւրս եկեք կործանարար իշխանությունից, կանգնե´ք ժողովրդի կողքին։ Ժողովուրդը շնորհակալ կլինի, մենք էլ ձեզ՝ խոնարհ ծառա։ Դուք դեռ շանս ունեք հրաժարվել գլխիկոր ապագայից:

Հայաստանի Ազգային ժողովում արդեն կա մեկ ընդդիմություն՝ ի դեմս ԲՀԿ-ի։ Չնայած բոլոր քաղաքական հալածանքներին՝ նրանցից յուրաքանչյուրը միշտ բացճակատ ու բարձր գլխով է քայլելու, որովհետև առանց վարանելու իրենցից կախված ամեն բան արեցին իրավական պետության ոչնչացումը կանխելու համար:

Երանի հոգով ուժեղներին»:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular