Երակների վարիկոզի բուժումը կանաչ լոլիկի օգնությամբ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԿանաչ լոլիկը վարիկոզի դեմ ժողովրդական բուժման միջոցներից է: Լոլիկն անհրաժեշտ է լվանալ կտրատել կլոր շերտերով և դնել դրանք երակների վարիկոզ հանգույցների վրա:
Որպեսզի լոլիկի կտորները չընկնեն ոտքի վրայից, կարելի է կապել վիրակապով և թողնել այնքան, մինչև մաշկի վրա ծակծկոց զգացվի:
Ուժեղ ծակծկոց զգալու դեպքում պետք է անմիջապես հանել լոլիկի կտորներն ու մաշկը լվանալ սառը ջրով: Այս գործընթացը ճիշտ կատարելու դեպքում արդյունքը շատ արագ նկատելի կլինի:
Այն անհրաժեշտ է կրկնել օրական 5 անգամ: Երկու շաբաթ անց երակային հանգույցները կսկսեն հանգստանալ, ցավը նույնպես կվերանա:
Նույն գործողությունը կարելի է կատարել նաև կարմիր հասած լոլիկի օգնությամբ` երակների վրա թողնելով 3 ժամ:
Ամեն անգամ պետք է լոլիկի թարմ կտորներ օգտագործել: Կարելի է նույնիսկ համատեղել կանաչ և կարմիր լոլիկով բուժումները: Ժողովրդական այս միջոցը օգտակար է, սակայն կողմնակի ազդեցություններից խուսափելու համար բուժումն սկսելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ: