ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առկա է առնվազն 2 հիմք, որոնցով պատգամավորների 1/5-ը կարող է դիմել Սահմանադրական դատարան. Դավիթ Հարությունյան. Tert.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարող են պատգամավորները դիմել Սահմանադրական դատարան՝ հիմքում ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 4-րդ կետը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրության փոփոխությունների նախագծի համապատասխանության հարցով կարող են դիմել Սահմանադրական դատարան:

«Բանն այն է, որ Սահմանադրական դատարանին իրավասություն է վերապահվում լուծելու սահմանադրական մարմինների միջեւ նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը, եւ այս լիազորությունը, որը նախատեսել է Սահմանադրությունը, սերտորեն կապված է խորհրդարանական փոքրամասնությունների իրավունքների ուժեղացման հետ: Նպատակը հետեւյալն է, որ պատգամավորների մեկ հինգերորդը կարող է դիմել ընդդեմ Ազգային ժողովի՝ թե' գործողության, թե' անգործունության, թե' իրավական ակտի հետ կապված դեպքերում, եթե համարում է, որ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները վտանգված են կամ խախտվել են»,-ասաց նա:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ տեսնում է, որ կա ակնհայտ հիմք եւ բոլոր նախադրյալները` Սահմանադրական դատարան դիմելու: «Միանշանակ հնարավոր է դիմել Սահմանադրական դատարան, առկա է երկու հիմք` նույն հոդվածի հիման վրա: Առաջինը՝ Ազգային ժողովի անգործունությունն է, որը չի դիմել Սահմանադրական դատարան՝ եզրակացություն ստանալու: Չէ որ պատգամավորը որոշում կայացնելուց քվեարկում է կողմ, թե դեմ կամ մասնակցում է կամ չի մասնակցում քվեարկությանը, Սահմանադրությամբ պետք է հնարավորություն ունենա՝ ունենալու Սահմանադրական դատարանի եզրակացությունը, եւ զրկելով պատգամավորին այդ իրավունքից` մենք զրկել ենք իրեն ամենակարեւոր սահմանադրական լիազորություններից մեկից»,-ասաց նա եւ նշեց, որ Ազգային ժողովի անգործությունը հիմք է:

Երկրորդ հիմքը Դավիթ Հարությունյանը Ազգային ժողովի ընդունած իրավական ակտը համարեց: «Այսինքն` Սահմանադրության փոփոխությունը, որով Ազգային ժողովի մեծամասնությունը հնարավորություն է ստանում լրացնել Սահմանադրական դատարանի դատավարների զգալի մասը, անմիջական վտանգ է ստեղծում Սահմանադրության վերապահված իրավասությունները ապագայում խախտման համար: Չէ որ նույն մեկ հինգերորդը կարող է հետագայում վիճարկել որեւէ օրենքի սահմանադրականությունը Սահմանադրական դատարանում, եւ եթե այդ Սահմանադրական դատարանը հիմնականում ստեղծվում է իշխող մեծամասնության կողմից, իսկ այս նախագիծը դրան է հանգեցնելու, ապա նշանակում է, որ մեկ հինգերորդի դիմումը քննվելու է ոչ լեգիտիմ Սահմանադրական դատարանի կողմից, որի անկախությունը եւ անաչառությունը երաշխավորված չէ»,-ասաց նա:

Այսպիսով` Դավիթ Հարությունյանը նշեց, որ առկա է առնվազն երկու հիմք, երկուսն էլ ընկնում են 168-րդ հոդվածի չորրորդ կետի տակ, որով պատգամավորների մեկ հինգերորդը կարող է դիմել Սահմանադրական դատարան: Նա դա համարեց ստեղծված իրավիճակի լուծումներից մեկը:

Հիշեցնենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ԱԺ կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունների փաթեթին ՀՀ Սահմանադրությունը` 2015 թ. խմբագրությամբ, իրավունք չի տալիս պատգամավորներին դիմել Սահմանադրական դատարան այս հարցով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular