ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իշխանությունը մի կողմից՝ գերի է վերցրել հանրությանը, մյուս կողմից էլ՝ նրանց դրդում է քայլերի, որոնք մահացու վտանգ են պարունակում». Հրանտ Մելիք-Շահնազարյան․ 168.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Իշխանությունները մի կողմից՝ երկրում արտակարգ դրություն են հայտարարում, որը փաստացի գոյություն չունի ոչ մի գործոնով, բացառությամբ մեկ հանգամանքի՝ ազատ հավաքների արգելքը: Այդ ընթացքում իրենք վավերացնում են Լանզարոտեի կոնվենցիան, քաղաքական հետապնդում են սկսում ընդդիմադիր ուժերի առաջնորդների նկատմամբ, այդ թվում՝ խորհրդարանական, և դրա շրջանակում նաև սկսում են Սահմանադրական հեղաշրջման գործընթաց, որի նպատակն ամենևին էլ Հրայր Թովմասյանին և երեք այդ դատավորներին պաշտոնանկ անելը չէ, այլ ՍԴ-ն ամբողջությամբ իրենցով անելը և դատական իշխանությունը նույնպես Նիկոլ Փաշինյանի կամքին ենթարկելը»,- այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ եթե իշխանությունները հաջողեն իրենց ծրագիրն ամբողջությամբ իրականացնել, կնշանակի, որ Հայաստանում այլևս գոյություն չունի քաղաքական և իրավական պայքար. «ԱԺ-ով իրենց մեծամասնությամբ ինչ ուզեն՝ կանեն: Նման իրավիճակում ինձ՝ որպես քաղաքացու, այլ բան չի մնում. կլինի արտակարգ դրությո՞ւն, թքած. դուրս եմ գալու փողոց և պայքարելու եմ, թող բերման ենթարկեն մեկին, երկուսին, երեքին, բայց վստահեցնում եմ, որ 1000 հոգու չեն կարող բերման ենթարկել, 10 հազարին՝ առավել ևս»:

Նրա դիտարկմամբ՝ ժողովրդական աջակցությունը Նիկոլ Փաշինյանը հիմա փոխարինում է այլ աջակցությամբ՝ իրավապահ մարմիններին ենթարկելով իր կամքին. «Մենք տեսանք, որ շատ կարճ ժամանակում նորից արտակարգ դրության պայմաններում ԱԱԾ տնօրեն, ոստիկանապետ է փոխում, նշանակում է իրեն հլու-հնազանդ մարդկանց, ովքեր շատ հեռու են այն արժեքներից և գործիքակազմից, որոնց կիրառողը պետք է լինեն: Նրանք էլ սկսել են կեղտոտ գործունեություն՝ առանց հաշվի առնելու, որ կա օրենք, բարոյականություն: Նիկոլ Փաշինյանը, երևի, որոշել է, որ ոստիկանապետությունը կամ ԱԱԾ-ի միջոցով ճնշված քաղաքացիները կարելի է փոխարինել ժողովրդական աջակցությամբ, և տեսնելով, որ կորցնում է մի տեղ, իր համար այլ հենասյուն է ստեղծում»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց՝ ի՞նչն էր խանգարում Նիկոլ Փաշինյանին՝ Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները, որոնք մարդկանց ցույցերի են մղում, թողնել թվերի կայունացման շրջանում. «Ինչո՚՞ւ ստիպեցին հազարավոր մարդկանց դուրս գալ և անցկացնել կամ ԱԱԾ շենքի դիմաց, կամ դատարանի շենքի դիմաց, հետո էլ ասելու են, որ անկարգապահ քաղաքացիներ են, և վիրուսը տարածվում է: Եթե չկա դրան տրամաբանական բացատրություն, ապա ես ասում եմ՝ այս իշխանությունը մի կողմից՝ գերի է վերցրել հանրությանը, մյուս կողմից էլ՝ նրանց դրդում է քայլերի, որոնք այդ հանրության համար մահացու վտանգ են պարունակում: Այն մահերի քանակը, որն այսօր ունենք, ընկնելու է Նիկոլ Փաշինյանի և նրա անտաղանդ կառավարության խղճի վրա, և նրանք պետք է պատասխանատվության կանչվեն իրենց այդ սադրիչ գործողությունների արդյունքում վարակի այսչափ տարածման համար»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular