ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». Երկուշաբթի Գլխավոր դատախազությունում տեղակալ եւ դատախազներ են ընտրելու

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 29-ին տեղի է ունենալու ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի, ինչպես նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների բաց մրցույթը։ Ինչպես Գլխավոր դատախազությունից են մեզ հայտնել՝ տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով բաց մրցույթին մասնակցելու համար ստացվել է 3 դիմում, իսկ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթին մասնակցելու համար՝ 25 դիմում, յոթ տեղի համար։ Մրցույթն անցկացնելու է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի եւ որակավորման հանձնաժողովը, հանձնաժողովի նախագահը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի տեղակալ Արմեն Հարությունյանն է՝ նախկին զինդատախազը։ Ըստ գլխավոր դատախազի հրամանի՝ մրցույթը, կախված հավակնորդների թվից, կարող է տեւել ոչ թե մեկ, այլ մի քանի օր։ Մրցույթներն անցկացվում են հարցազրույցի եղանակով։ Տեղակալի մրցույթն էլ անցկացվում է հարցազրույցի միջոցով՝ երեք փուլով։ Մրցույթն անցկացվում է անգամ այն դեպքում, երբ դիմել է մեկ հոգի։ Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարող է տալ առավելագույնը 2 հարց, սակայն ընդհանուր հարցերի քանակը պետք է լինի առնվազն վեցը։ Մրցույթի ավարտից հետո մեկօրյա ժամկետում 3 դրական եզրակացություն ստացած թեկնածուների վերաբերյալ ցուցակը ներկայացվում է գլխավոր դատախազին, եւ նա է նշանակում կատարում։ Էթիկայի եւ որակավորման հանձնաժողովի անդամ Սամվել Դիլբանդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ծանոթ է բոլոր թեկնածուներին , նրանց գործերն ուղարկվել են իրենց․ «Տեղակալի հետ կապված 3 թեկնածու կա, մյուսի դեպքում՝ 20-ից ավելի։ Օրենքով սահմանված կարգին համապատասխանող բոլոր անձինք իրավունք ունեն դիմելու։ Մարդիկ կան, որ իրավաբան են, օրինակ՝ տեղակալի համար մեկը, որը դիմում է ներկայացրել, արդարադատության նախարարությունից է»։ Հիշեցնենք նաեւ, որ բաց մրցույթները կանցկացվեն 2020թ. հունիսի 29-ից մինչեւ հուլիսի 1-ը: Մեր տեղեկություններով, մրցույթի համար դիմած անձինք այս օրերին ոչ միայն ինտենսիվ պատրաստվում են՝ օրենսդրությունն են վերհիշում, այլեւ գործի են դրել ծանոթ-բարեկամների ողջ արսենալը, որ իրենց համար բարեխոսեն»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular