ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարուժան Բաբաջանյանը հիմնում է թերթի խմբագրություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարուժան Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Ցանկանում եմ տեղեկացնել, որ կայացրել եմ իմ գործունեության ամենահանգրվանային որոշումներից մեկը: Այս պահին ընթանում են են տպագիր թերթ հիմնադրելու և հրատարակելու աշխատանքները: Խմբագրակազմը ձևավորման փուլում է, եփվում են թերթի տեսլականն ու ուղենիշները:

Համացանցային ինֆորմացիոն հեղեղի այս դարում միգուցե ցնդաբանություն թվա թերթ հրատարակելու որոշումը, սակայն այդ որոշումը կայացնելուն ինձ դրդել են մի քանի պարզ հանգամանքներ:

Թերթը ունի հրատարակման հստակ պարբերականություն, ինչը հնարավորություն է տալիս մանրամասն մշակել նյութը, առավել համակողմանի ուսումնասիրել թեման և ավելի հստակ ասելիք ձևակերպել: Կայքային լրատվությունը առավել շատ մրցավազք է հիշեցնում, քան բուն լրատվություն, ինչը արդյունք է նաև այն երևույթի, որ լրատվական դաշտում աստիճանաբար պակասում է թերթային լրագրողների` գազետչիկների թիվը, ինչի արդյունքը կայքերում առկա իրավիճակն է: Թերթը փորձելու ենք դարձնել նաև դպրոց մեր կայքերում աշխատող լրագրողների համար, ովքեր որոշակի պարբերականությամբ թերթում աշխատելու և վարպետանալու հնարավորություն կունենան:

Այս պահին ընթացքի մեջ են խմբագրակազմի ձևավորումն ու ֆունկցիոնալ բաժանումը, ընթանում են բանակցություններ գովազդային բլոկի հետ կապված, լուծվում են տեխնիկական խնդիրները: Պատրաստ եմ լսել և քննարկել յուրաքանչյուր առաջարկություն և դիտողություն:

Առաջին փուլում թերթը կլինի շաբաթաթերթ, այնուհետ անցում կկատարենք օրաթերթի ռեժիմի: Թերթը կունենա իր համացանցային տարբերակը, ինչպես նաև, բնականաբար, լավագույն նյութերը կտարածվեն մամուլի տեսությունների միջոցով, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում:

Մյուս մանրամասների մասին` առաջիկայում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular