ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեղափոխական իշխանությունը խոստացել էր՝ գազի սակագինն իջեցնել, բայց հազիվ կարողացան սպառողների համար պահել նույն գինը․ ունենք մի իրավիճակ, երբ թանկացումներն անխուսափելի են. տնտեսագետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հեղափոխական իշխանությունները հրապարակներից խոստացել էին, որ գազի սակագինը իջացնելու են, բայց հազիվ կարողացան 1,5 տարի սպառողների համար պահպանել նույն սակագները։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ, ՀՅԴ էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգվորող հանձնաժողովի նիստի որոշմանը, որում նշվում է, որ գազի սակագինը կբարձրանա հուլիսի 19-ից, սակայն ոչ շարքային բնակիչների համար:

Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող գազի սակագինը սահմանին 10 տոկոսով բարձրացել է 150 ԱՄՆ դոլարից դառնալով 165 ԱՄՆ դոլար ամեն 1000խ/մ համար, միջին հաշվով ՀՀ ներմուծող բնական գազի քանակը տարեկան 2,0 միլիարդ խ/մ է։

«Հեղափոխական իշխանությունները հրապարակներից խոստացել էին, որ գազի սակագինը իջացնելու են, բայց հազիվ կարողացան 1,5 տարի սպառողների համար պահպանել նույն սակագները։ Արդյունքում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կուտակեց մի հսկա պարտք՝ տարեկան շուրջ 30 միլիոն ԱՄՆ դոլար և չկատարեց մի շարք պարտականություններ։ Մասնավորապես գազասպառման համակարգերում պետք է մի շարք ներդրումներ կատարվեին, բարելավվեր համակարգը, բարձրացվեր անվտանգային համակարգերի որակը»,- ասաց Գրիգորյանը։

Ըստ տնտեսագետի՝ ունենք մի վիճակ, որ թանկացումներն անխուսափելի են։ «Հունիսի 19-ին ՀԾԿՀ-ի նիստում որոշվեց մեկ ամիս հետո, այսինքն հուլիսի 19-ից բնական գազի սակագներում փոփոխություններ անել։ Ըստ որի՝ տարեկան մինչև 600 խ/մ գազ սպառող անապահով ընտանիքների համար սակագինը մնաց նույնը՝ 100,0 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ) ամեն 1000խ/մ համար։ 600 խ/մ գերազանցող բնական գազի համար՝ 139,0 հազար դրամ  (ներառյալ ԱԱՀ) ամեն 1000խ/մ համար։ Այս իմաստով թվում է թե սակագնի փոփոխություններ չեն եղել, բայց այս նույն մարդիկ, հանդիսանալով սպառողներ, ձեռք են բերելու ապրանքներ, որոնց ինքնարժեքում գազի սակագինը բարձրանալու է»,- նշեց նա։

Տնտեսագետի խոսքով՝ կա հիմնավոր մտահոգություն, որ սպառման ենթակա որոշ ապրանքներ կարող են թանկանալ։ «Մանսավորապես գյուղատնտեսական ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը, 2017թ․ ուժի մեջ մտած 212 ԱՄՆ դոլարի փոխարեն դառնալու է 224 ԱՄՆ դոլար ամեն 1000 խ/մ գազի համար (ներառյալ ԱԱՀ)։ Բարձրանում է նաև գյուղատնտեսական ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ խմիչքների, պահածոների, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող անձնաց վաճառվող բնական գազի սակագինը՝ նախկին 212 ԱՄՆ դոլարի փոխարեն, 224 ԱՄՆ դոլար ամեն 1000 խ/մ գազի համար (ներառյալ ԱԱՀ)։ Գյուղմթերք վերամշակող ընկերությունների արտադրանի ինքնարժեքում հումքերի և նյութերի արժեքից հետո ծախսային մեծ բաժինը կազմում են գազն ու էներգիան։ Ավելացնելով արտադրանքի ինքնարժեքը, կնվազի սպառումը»,- հայտարարեց նա:

Արմեն Գրիգորյանը ընդգծեց՝ փաստ է, որ պետությունը չունի կամ թույլ ազդեցություն ունի բնական գազի սակագնային քաղաքականության վրա։ Նրա խոսքով՝ այստեղ արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, լուծումները քաղաքական են՝ հիմնավորված նաև տնտեսական հաշվարկների վրա։ ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը նպատակ ունի վերականգնելու ակնկալվող եկամուտները, իսկ հանձնաժողովի որոշումը նշանակում էր, որ գործեցին այնքան, որքան կարող էին։ Կարողության չափը քննարկվում էր ավելի քան մեկ տարի, որին մասնակից էին կառավարության անդամներ փոխվարչապետի գլխավորությամբ։ Այնպես որ, ՀԾԿՀ-ն ուղղակի արձանագրեց այն փաստը, որին հանգել էին բանակցությունները։ Արդեն պարզ է, որ ինշխանափոխության շրջանում հնչած խոսքերը, որ գազի սակագինը պետք է իջնի, արդեն տապալված են»,- եզրափակեց նա:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular