Դի է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 21-ին, ժամը 09:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող տնակի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տնակը գտնվում է Գոգոլի փողոցում։ Փրկարարները բացել են տնակի դարպասի դուռը և բակում հայտնաբերել ծառից կախված Էլիզա Ս․-ի (ծնված 1948 թ․) դին, այնուհետև դին իջեցրել և մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային: