ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տաշիր» հիմնադրամը Հայաստանի պետական շտապօգնության ծառայության բոլոր աշխատակիցներին դրամական պարգեւատրում է հանձնել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 21-ին «Տաշիր»  բարեգործականհիմնադրամը շնորհավորեց Հայաստանի բոլոր բժիշկներին մասնագիտական տոնի կապակցությամբ եւ հայտարարեց այս անգամ պետական շտապօգնության ծառայության աշխատակիցների դրամական պարգեւատրման մասին։ Խոսքը 1346 բուժաշխատողի մասին է, որոնց թվում են բժիշկներ, բուժքույրեր/բուժեղբայրներ ու վարորդներ։ Աջակցության ընդհանուր ծավալը կկազմի ավելի քան 150 մլն ՀՀ դրամ։

Այս նախագիծը, ինչպես եւ Հայաստանում համավարակի հաղթահարմանն ուղղված նախորդ ծրագրերը, անձամբ «Տաշիր»  ընկերությունների խմբի եւ նույնանուն հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանի նախաձեռնությունն է։ «Դժվար ժամանակներում ժողովրդին տրամադրվող աջակցությունը մեզ համար գերակա խնդիր է։ Մենք միշտ անելու ենք մեր ուժերից կախված ամեն ինչ օգնելու բժիշկներին ու պաշտպանելու մարդկանց առողջությունն ու կյանքը նման բարդ իրավիճակներում» , - նշում է գործարարն ու բարերարը։

 «Տաշիր»  բարեգործական հիմնադրամը համավարակի տարածման առաջին իսկ օրվանից աջակցել է դրա հաղթահարմանը բոլոր մակարդակներում։ Օժանդակություն են ստացել ոչ միայն բժշկական հաստատություններն ու վարակի հաղթահարմանն ուղղված կառավարական հիմնադրամները, այլ նաեւ բժիշկներն ու բնակչության առավել խոցելի խմբերն ու կազմակերպությունները՝ ծերանոցները։

Դեռեւս մարտի սկզբին «Տաշիր»  բարեգործական հիմնադրամը 50 մլն ուղղեց Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին (հիվանդանոցի բժշկական անձնակազմի խրախուսման ու ժամանակակից սարքավորումներով վերազինման համար) եւ 50 մլն դրամ՝ ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին։

Մարտի 16-ին հիմնադրամը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ որոշակի քանակության դիմակներ, ձեռնոցներ, ջերմաչափեր, ալկոգել ու ախտահանիչ միջոցներ տրամադրեց ՀՀ պաշտպանության նախարարությանը, Հայաստանում Կարմիր խաչի ներկայացուցչությանը, Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնին, Էջմիածնի քաղաքապետարանին, ինչպես նաեւ Հայաստանում գործող տարեցների շուրջօրյա խնամքի թվով 5 խնամքի կենտրոններին (Երևանի Նորքի և թիվ 1 տուն-ինտերնատներ, Գյումրու և Վարդենիսի տուն-ինտերնատներ, «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ):

Ապրիլ ամսին «Տաշիր»  բարեգործական հիմնադրամը եւս 50 մլն դրամ   փոխանցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին։  Միջոցների մի մասն ուղղվեց կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված միջոցառումներին, մնացած մասը՝ Ռուսաստանի տարածքում մնացած Հայաստանի քաղաքացիների տեղափոխման ֆինանսավորմանը, որոնք սահմանների փակման պատճառով հնարավորություն չունեին վերադառնալ հայրենիք։ ՀՀ քաղաքացիների մեծ մասն այդ օրերին գիշերում էր օդանավակայաններում։ Խնդրի լուծման համար «Տաշիր» -ը այս տարվա մարտից մինչեւ հունիս դեպի Հայաստան անհրաժեշտ քանակության չարտերային չվերթներ կազմակերպեց։

Լրացուցիչ տեղեկատվություն

Տարիներ շարունակ «Տաշիր»-ը Հայաստանում առողջապահության ոլորտի կարեւորագույն ծրագրեր է իրականացնում, աջակցում դրանց։ Իր գործունեության 20 տարիների ընթացքում Հիմնադրամը տասնյակ սոցիալական օբյեկտներ է կառուցել, այդ թվում նաեւ՝ բժշկական ու կրթական հաստատություններ ու մանկապարտեզներ։

Հիշեցնենք, որ 2013թ.-ին  «Տաշիր» ընկերությունների խումբը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում նորագույն տեխնոլոգիաներով համալրված եւ ժամանակակից ստանդարտերին համապատասխան, միջազգային առաջատար բուժհաստատությունների մակարդակի բժշկական կենտրոն է կառուցել։ Տասը հազար քառակուսի մետր տարածքով կենտրոնը կառուցվել է նվազագույն ժամկետներում եւ հագեցած է նոր սերնդի առաջատար բժշկական-դիագնոստիկ, վիրաբուժական ու վերակենդանացման սարքավորումներով։

Տարածաշրջանում նմանը չունեցող հաստատությունը նաեւ երկու ժամանակակից վերակենդանացման մեքենա է ստացել, որոնք հնարավորություն են ընձեռում շտապօգնության ամենապրոգրեսիվ ստանդատներն օգտագործել։

Ավելի վաղ՝ 2012թ.-ին, «Տաշիր» բարեգործական հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել «Օգնեմ» հիմնադրամին արյան քաղցկեղ ունեցող երեխաների բուժման համար։ 2017թ. Հիմնադրամն օժանդակել է նաեւ Երեւանում վիրավոր եւ հաշմանդամ ազատամարտիկների վերականգնողական ժամանակակից կենտրոնի ստեղծմանը։ Առողջապահության ոլորտի շատ այլ նախաձեռնություններ շարունակում են աջակցություն ստանալ Հիմնադրամից։

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular