ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցանկացած սցենարի պատրաստ ենք. Իվետա Տոնոյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քանի որ մենք իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման արդյունքում ցանկացած սցենարի պատրաստ ենք և որևէ բան չենք բացառում։ Այս մասին այսօր՝ հունիսի 16–ին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Այս դեպքում անիմաստ ենք համարում խոսել օրենքի գերակայության և նմանատիպ այ եզրույթների մասին։ ԲՀԿ-ն կայացած քաղաքական միավոր է, ունի շուրջ 15 տարվա կենսագրություն և մեզ համար դժվար է լինելու, երբ ԲՀԿ ղեկավարը չլինի մեր անմիջական կազմակերպչական աշխատանքների գլխավերևում։ Պարոն Ծառուկյանի կոչով մենք մեր աշխատանքները կազմակերպելու են հավուր պատշաճի, բարձր արդյունավետությամբ շարունակելու ենք թե մեր օրենսդիր գործունեությունը, թե ազգաբնակչության հետ տարվող մեր գործունեությունը։  Բոլոր քաղաքական որոշումները կայացվելու քաղաքական թիմի անդամների հետ քննարկումների, կոնսուլտացիաների միջոցով և վերջում արդեն կոլեգիալ կայացվելու են մեր քաղաքական որոշումները։

Մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լարված են։

Մամուլի իմ բոլոր գործընկերներին խնդրում եմ, որ կանխատեսումներով, բախտագուշակությունների շարքից հրապարակումներով հանդես չգալ։ Եթե կա ինչ-որ հարցի վերաբերյալ ճշգրտման անհրաժեշտություն, ապա կարող են զանգել կամ ինձ կամ պարոն Վանեցյանի լրատվական ծառայություն։ Պարոն Ծառուկյանը հակասություն չունի որևէ գործակցող կողմի հետ»,– ասաց նա։

Հարցին՝ եթե Գագիկ Ծառուկյանը կալանավորվի, հնարավոր է, որ որոշ աշխատակիցներ անգործ մնան, արդյոք նման սցենար սպասվո՞ւմ է, Տոնոյանը պատասխանեց. «Ի տարբերություն իշխանական թևից եկող շատ մեսիջների, մենք երբևէ շանտաժի լեզվով չենք խոսել մեր ազգաբնակչության հետ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular