ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամեն ինչ սկսվեց դիմակից. Լոռու մարզում տեղի ունեցած կրակոցների հետքերով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 14-ին կրակոցներ էին հնչել Լոռու մարզում։ Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այս միջադեպից։ Ժամը 01։30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գտնվող «Ռոսիա» ակումբի մոտ, որը ներկայումս գործում է որպես սննդի կետ, կրակոցներ էին հնչել։ Ըստ մամուլի հրապարակումների` Վանաձորի բնակիչ՝ 43-ամյա Արտյոմ Աքուլյանի և Երևանի բնակիչ՝ 27-ամյա Միհրան Սիմոնյանի միջև վիճաբանություն էր եղել , որի ընթացքում Արտյոմ Աքուլյանը հարվածել է Մ. Սիմոնյանին, այնուհետև իր մոտ եղած «Վալտեր» տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող մեկփողանի որսորդական հրացանով կրակել է Միհրան Սիմոնյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինիս պատճառվել է մարմնական վնասվածք, ով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Մինչ բժիշկները վիրավորին օգնություն էին ցուցաբերում, Լոռու մարզի ոստիկանների կողմից անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Աքուլյանը ներկայացել է տարածքային ոստիկանություն, ինչպես նաև ներկայացրել է հանցագործության գործիք հրացանը։ Իսկ ինչն է եղել երկու անձանց միջեւ վիճաբանության պատճառը: Մեզ հասած տեղեկություններիր համաձայն՝ Միհրան Սիմոնյանը վերոնշյալ օրը մտել է Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գտնվող «Ռոսիա» սննդի կետ , որպեսզի հաց ուտի, վերջինիցս պահանջել են դիմակ կրել, սակայն Սիմոնյանն ասել է, որ եկել է հաց ուտի , հաց ուտի վերջացնի եւ դիմակը կրի, ինչպե՞ս կարող է դիմակով հաց ուտել:

 
 

Արդյունքում, Միհրան Սիմոնյանի եւ սննդի կետ աշխատակից Արտյոմ Աքուլյանի միջեւ վիճաբանություն է եղել դիմակի շուրջ, ինչի արդյունքում էլ հնչել է կրակոց , եւ Միհրան Սիմոնայնին տեղափոխել են հիվանդանոց: Ցավալի է,  սակայն փաստ, որ անգամ դիմակի շուրջ առաջացած խոսակցությունն այն աստիճան է թեժանում, որ երիտասարդները գործի են դնում զենք եւ փորձում զենքի միջոցով միմյանց միջեւ առաջացած կոնֆլիկտը լուծել :

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular