ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուտով տեղի է ունենալու Նիկոլի ու հասարակության "առերեսումը", որից հետո ցանկացած իշխանություն դառնում է "մեղադրյալ"

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի բոլոր իշխանություններն ունեցել են նույն "բնավորությունը"՝ իրենց ձախողումների մեղքը բարդել ընդդիմության, իրենց քաղաքականությունը քննադատող քաղաքացիների համար։ Ընդ որում՝ կարևոր չէ, այդ իշխանությունները ձևավորված են եղել օրինակա՞ն, թե՞ կեղծված ընտրություններով։
1998-ի հեղաշրջումից հետո Ռոբերտ Քոչարյանն ու հանրապետականները "ռևանշիստներն" էին անվանում ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, այլ նաև՝ բոլոր նրանց, ովքեր որևէ կապ չունեին առաջին նախագահի հետ։ Բայց եթե չլինեին այդ "ռևանշիստները", նրանց զրկանքները, հնարավոր չէր լինի ամբողջովին բացահայտել երկրորդ ու երրորդ նախագահների ապաշնորհ քաղաքականությունը, մանիպուլյացիայով համեմված ավտորիտարիզմը։
2018-ի հեղափոխությունն ու իրապես լեգիտիմ ընտրությունները քաղաքական մշակույթի մեջ ոչինչ չեն փոխել։ Հիմա էլ "ռևանշիստ" են ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը ու նրանց թիմերը, այլ նաև՝ խորհրդարանական այսօրվա ընդդիմությունն ու բոլոր այն մարդիկ, ովքեր քննադատում են օրվա իշխանությունը։
Եթե մի խորհրդարանում ընդդիմադիր խմբակցություններից մեկի ղեկավարին ծեծում են, իսկ ընդդիմության փաստացի առաջնորդի դեմ քաղաքական հետապնդում են հարուցում, ապա ակնհայտորեն իշխանությունը գնում է ավտորիտարիզմի ճանապարհով ու կասկածի տակ է դնում հենց հաջորդ ընտրությունների օրինականությունը, որովհետև ցանկացած ռեպրեսիա փոխում է իշխանության սոցիալական բազան՝ դրա միջուկը դարձնելով ուժայիններին։
Երեկ Սերժ Սարգսյանի "սրտի դատախազը" իր անմնացորդ նվիրումն էր ցույց տալիս նոր "տիրոջը"՝ Նիկոլ Փաշինյանին ու սա խորհրդանշական իրադարձություն է։
Գագիկ Ծառուկյանն էլ, թերևս, կկալանավորվի։ Վատ որոշում է, քաղաքական հետապնդման ակտ, սակայն առանց նման ակտերի ամբողջովին չի կարող բացահայտվել այսօրվա իշխանության սնանկությունը։ Նիկոլի "մեղավորների" ցուցակը սպառվում է ու դրանից հետո տեղի է ունենալ նրա ու հասարակության "առերեսումը", որից հետո ցանկացած իշխանություն դառնում է "մեղադրյալ"

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular