ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձմռանը սպասվող վիրուս. ինչ է հոնգկոնգյան գրիպը և որոնք են դրա ախտանշաններն ու կանխարգելման վիջոցները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամբողջ աշխարհում ամեն տարի սեզոնային գրիպից մահանում է 250-500 հազար մարդ: Ընդ որում՝ գրանցվում է նաև մոտ 5 միլիոն բարդացման դեպք: Սակայն համաճարակի դեպքում զոհերի թիվը կարող է հասնել միլիոնների:

Ներկայումս շատ մեծ վտանգ է ներկայացնում հոնգկոնգյան գրիպը, որը վտանգավոր է ոչ թե իր ընթացքով, այլև իր բարդություններով: Գրիպն ազդում է մարդու բոլոր օրգանների վրա, ինչը նշանակում է, որ հիվանդանալու դեպքում կարող են տուժել ինչպես նյարդային համակարգը, այնպես էլ երիկամները:

Վիրուսի պատմությունը

Հոնգկոնգյան գրիպն իր անվանումը ստացել է մասսայական համաճարակի վայրերից մեկի անունով: Այն սկսվել է 1968-69թթ. Հոնգկոնգում և սկսել է տարածվել: Չնայած, որ այն սկսվել է Ասիայից՝ ամենից շատ զոհեր գրանցվել են ԱՄՆ-ում, որտեղ 70-ական թվականներին մահացել է 33800 մարդ: Ընդ որում՝ մեծ մասամբ վիրուսն ախտորոշվում էր տարեցների մոտ:

Գոյություն ունի վիրուսի 3 տեսակ՝ A, B և C, որոնցից վերջինն ամենաանվնասն է, քանի որ չի առաջացնում համաճարակներ, անցնում է առանց ախտանշանների և երբեմն մարդը նույնիսկ չի նկատում որ հիվանդացել է: B տիպի գրիպը տարածված է միայն մարդկանց շրջանում, մինչդեռ A-ն կարող է ախտահարել նաև կենդանիներին: Հենց այն, որ A տիպի գրիպը վարակում է նաև կենդանիներին, համարվում է դրա ամենամեծ վտանգը, քանի որ այս դեպքում հարկավոր է հետևել նաև, թե որտեղից է սկսվել համաճարակը և ինչ ուղղությամբ է տարածվում ոչ միայն մարդկանց, այլ նաև կենդանիների շրջանում: Ընդ որում՝ այս գրիպով կարող են հիվանդանալ ոչ միայն թռչուններն ու խոզերը, այլ նաև կետերը, փոկերը և այլն:

60-ական թվականների վերջին և 70-ականների սկզբին այս վիրուսը հաջողվել է հաղթահարել պատվաստման շնորհիվ: Ներկայումս պատվաստանյութը կա, ինչը նշանակում է, որ վտանգն այդքան էլ մեծ չի լինի:

Սակայն ամենից վտանագվորն այն դեպքերն են լինում, երբ մարդը վարակվում է հոնգկոնգյան գրիպի միանգամից երկու տեսակով: Այս դեպքում վիրուսը դառնում է շատ վտանգավոր, քանի որ այն մուտացիայի է ենթարկվում, փոխվում է դրա ԴՆԹ-ն և ստեղծվում է նոր տեսակ, որի հետագա «պահվածքը» կանխատեսելը շատ դժվար է լինում, ինչպես նաև դժվար է լինում կանխատեսել, թե ինչպես կարելի է այն ճնշել:

Սեզոնային գրիպի, այդ թվում նաև հոնգկոնգյանի, կանխարգելմանն ուղղված միջոցներ պետք է ձեռնարկվեն առաջին հերթին ռիսկային խմբում գտնվողներին պաշտպանելու համար, որոնց շարքին են դասվում.

· 5 տարեկանից ցածր երեխաները,

· 65 տարեկանից բարձր տարեց մարդիկ,

· նրանք, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ,

· հղի կանայք:

Սակայն բոլորովին առողջ մարդիկ նույնպես պետք է ուշադրություն դարձնեն կանխարգելմանը, քանի որ հնարավոր չէ կանխատեսել թե այս կամ այն մարդու մոտ ինչպես կընթանա հիվանդությունը: Գիտնականները դեռևս չեն կարողանում հասկանալ, թե ինչու է ոմանց մոտ այս հիվանդությունն ավելի թեթև անցնում, քան մյուսների: Կլինիկական տեսանկյունից հոնգկոնգյան գրիպը ոչնչով չի տարբերվում գրիպի մյուս տեսակներից. եթե հիվանդը պատշաճ բուժում չստանա, այն նույնպես կարող է առաջացնել հաշմանդամություն և դառնալ մահվան պատճառ:

Գրիպի այս տեսակի ախտանշանները նույնպես չեն տարբերվում մյուսների ախտանշաններից: Առաջին նշանները կարող են նկատվել գրեթե անմիջապես՝ վարակվելուց ընդամենը մի քանի ժամ հետո, սակայն այն կարող է նաև նկատվել 1-2 օր անց: Հոնգկոնգյան գրիպի ախտանշաններից են.

· մարմնի բարձր ջերմաստիճանը, որը հասնում է մինչև 40 աստիճանի և շատ դժվար է իջնում նույնիսկ ջերմիջեցնող դեղորայք ընդունելու դեպքում,

· դողը,

· գոտկատեղի, մեջքի, ձեռքերի, ոտքերի և աչքերի ցավը,

· քթի ու կոկորդի փակվածությունը,

· չոր հազը,

· օրգանիզմի ուժեղ թունավորումը (ինքնազգացողության վատացում, սրտխառնոց, գլխացավեր, թուլություն):

Այս ախտանշաններից բացի, կարող են նկատվել նաև մարսողության խանգարումներ, փորացավեր, սրտխառնոց ու փսխում: Միջինում հիվանդությունը տևում է 7 օր, սակայն հազվադեպ, բայց կարող են լինել նաև դեպքեր, երբ այն կտևի մինչև 14 օր: Ամեն դեպքում իրավիճակը պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ: Եթե ախտանշանները երկար ժամանակ չեն անցնում, իսկ հիվանդի վիճակը շարունակում է վատանալ, ապա անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի օգնությանը, քանի որ դա կարող է լինել ծանր բարդացումների նշան: Ընդ որում՝ այդ բարդությունները կարող են լինել ամենատարբեր տեսակների՝ սրտի հետ կապված խնդիրներից, մինչև հոդերի ծանր ախտաբանությունները:

Պատվաստումներն ու հիգիենան

Համաճարակի կանխարգելման համար առաջին հերթին միջոցներ է ձեռնարկում հակահամաճարակային տեսչությունը: Սակայն պետք է նաև շատ ուշադիր լինեն անասնաբուժական ընկերությունները, որոնք կվերահսկեն, որ հիվանդությունը չտարածվի կենդանիների շրջանում:

Վարակումը կանխելու համար առաջին հերթին հարկավոր է պատվաստում ստանալ: Այն օգնում է հաղթահարել ծանր ախտաբանությունը՝ կանխելով համաճարակը:

Բացի այդ, հարկավոր է հետևել նաև հասարակ հիգիենայի կանոններին, որոնք հաճախ անտեսվում են: Գրիպի վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով և համաձային վիճակագրական տվյալների՝ նման վարակների 70 %-ն ի վերջո օրգանիզմ է ներթափանցում կեղտոտ ձեռքերի միջոցով: Սա նշանակում է, որ փողոցից տուն վերադառնալիս կամ հասարակական տրանցպորտից օգտվելուց հետո, հարկավոր է լավ լվանալ ձեռքերը: Բացի այդ, անհրաժեշտ է նաև քթի խոռոչն ու բերանի խոռոչը պարբերաբար լվանալ հակասեպտիկ միջոցով կամ հասարակ աղաջրով, ինչը կօգնի պաշտպանել օրգանիզմը: Մարդաշատ վայրերում հարկավոր է կրել հատուկ դիմակներ, որոնք պետք է բավական հաճախ փոխել:

Ինչ վերաբերում է ավանդական ըմպելիքներին, ապա այս դեպքում կարծիքները միանշանակ չեն: Օգտակար կարող են լինել մեղրով ու կիտրոնով թեյերը կամ կոմպոտները: Գրիպի վարակի դեպքում ցանկացած թթու ըմպելիք թույլ է տալիս հաղթահարել ընդհանուր ախտանշանները, սակայն անմիջականորեն վիրուսի վրա դրանք չեն ազդում: Ինչ վերաբերում է քաղցրին, այդ թվում նաև քաղցր ըմպելիքներին, ապա հարկ է նշել, որ այն խորհուրդ չի տրվում, քանի որ քաղցրը բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը, ինչը ստեղծում է սննդարար միջավայր վարակների համար:

Նյութի աղբյուրը՝ aif.ru

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular