ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմա, ի՞նչ եք յալվար ընկել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրել է․

«Շարունակենք մեր երեկվա զրույցը։ Նախ, իրավիճակի մասին։ Մարտի 27-ի առավոտվա դրությամբ աշխարհում կար կ-վիրուսով վարակված 537042 մարդ՝ 7.1 մարդ ամեն 100000 մարդու հաշվով։ ՀՀ-ում այդ թիվը 11 է, Վրաստանում՝ 2.5, Չինաստանում՝ 5.5։ Կան մեզանից ավելի շատ վարակվածներ՝ հսկայական ԱՄՆ-ից (18.4) մինչև փոքրիկ Սան-Մարինոն (675.7)։ Կոպտորեն ասած, ՀՀ-ում իրավիճակը 1.6 անգամ ավելի վատ է, քան միջինը աշխարհում։ Այլ խոսքերով, վարակակիրների քանակով մենք 64-րդն ենք, իսկ բնակչության թվաքանակով՝ 138-րդը։ Այստեղից կարող եք ՀՀ-ում տիրող իրավիճակի շուրջ և կառավարության գնահատական տալ ։ Հիմա խոսենք 2 կարևոր հարցի մասին։

1. Շարունակենք երեկվա մեր զրույցը։ Ես առաջ էի քաշել մի միտք. վարակի դեմ հնարավոր չէ պայքարել առանց վարակակիր քաղաքացիներին իդենտիֆիկացնելու։ Վարակի դեմ պայքարում Ասիայի երկրների հաջողության հիմնական գրավականներն են. (ա) բնակավայրերն և շրջանների դաժան կարանտին ու (բ) վարակակիրների իդենտիֆիկացիա, միկրոշրջանների սահմանում։ (ա) - ի առումով երեկ թեժ բանավեճ ստացվեց։ Ես մի կողմ եմ դնում կառավարական ֆեյքերի հայհոյանքները։ Անկախ հատվածը հետաքրքիր քննարկում տարավ։ Վարակակիրների պարտադիր իդենտիֆիկացիայի իմ առաջարկին դեմ տվեցին մարդու իրավունքների, մասնավորապես, անձնական տվյալների պաշտպանության հանգամանքը։ Ըստ իս, սա անընդունելի է։ Չպետք է մոռանալ չվարակված քաղաքացիների սահմանադրական իրնավունքները. այնպիսի բնական և անօտարելի իրավունք, ինչպիսին է կյանքի իրավունքը։ Ուշադրությամբ կարդացեք Սահմանադրության 24, 25 և 76 հոդվածները։ Իսկ ահա 34-րդ հոդվածով (անձնական տվյալների պաշտպանություն) սահմանված է՝ նորմերը կարող են սահմանվել օրենքով։ Վերջ։ Իսկ ԱԴ-ն սահմանված է օրենքով։ (բ) -ի մասով։ Չինաստանում, օրինակ, տվյալ շենքի բնակիչը պետական օրգանից իր IP-ի վրա տեղեկություն էր ստանում, որ ձեր շենքում, միկրոշրջանում վարակվածներ կան (եղել են) և նշվում էր կոնկրետ ո՞րտեղ է այն եղել։ Այնուհետև ձեզ այցելում էր տեղական «ժէկ»-ի ներկայացուցիչը ու կոնկրետացնում։ Նույնը Հվ. Կորեայում, Սինգապուրում և այլն։ Իսկ վերջերս նաև Իսրայելում։ Հիմա, ի՞նչ եք յալվար ընկել։ Ի դեպ, չինական խոշոր քաղաքներում միկրոշրջանները փակ են։ Նրանց մոտ այնպես չէ, ինչպես Երևանում։ Որպես կանոն, մինչև քո շենքն ու շքամուտքը հասնելը, դու անցնում ես նաև թաղամասային պահակակետով։ Պատկերացրեք Երևանի Նալբանդյան, Մոսկովյան, Աբովյան և Սայաթ-Նովա փողոցներով շրջափակված թաղամասը։ Այսստեղ մի 40-50 ելք ու մուտք կա, չհաշված միջանցիկ շքամուտքերը։ Մենք առանց արգելքի ոտքով մտնում ենք շենքերի բակերը։ Պեկինն այդպես չէ։ Այնտեղ թողած կլինեին մի 3-4 մուտք, ուր ելումուտը անցագրերով է։ Սա փրկեց Չինաստանը։ Այսինքն, այնտեղ այնպես է, ինչպես հիմա Երևանում ավտոմեքենաների համար շլագբաումներն են։ Հիմա, ի վիճակի՞ է Երևանի քաղաքապետ ՀՄ-ն Երևանի բոլոր թաղամասերը այսպես շրջափակել, ուր ելումուտը կլինի ID-երով, դիմակներով, ձեռնոցներով և այլն Եթե ՏԱ-ն Երևանում կարանտին չհայտարարի և ՀՄ-ն չմեկուսացնի միկրոթաղամասերը, գտնում եմ, ոչինչ էլ չի ստացվի։

Եվ ընդհանրապես, այդ ամենից ողբերգություն սարքել պետք չէ։ Հիմա ես առաջարկել եմ, որ պետությունը կայք բացի ու նախևառաջ կամավոր վարակվածներն իրենց ներկայացնեն։ Ասել եմ նաև, որ կարելի է օրենքով դա պարտադիր դարձնել։ Հիմա, գուցե ֆոտոնկարները կարելի է հանել կամ էլ տեղեկատվությունը ուղարկել IP - երի վրա և այլն։ Բայց պարզ է մի բան - կ-վ-սի դեմ առանց առողջների մոտ վարակակիրների իդենտիֆիկացիայի արդյունավետ պայքարն անհնարին է։

2. Կալանավայրեր։
Ավելի վաղ ասել էի կալանավորների ժամկետից շուտ ժամանակավորապես տուն բաց թողնելու մասին։ Մենք պետք է որ մի 5-6 հազ կալանավոր ունենանք։ Դրանցից մի 7-8 հարյուրն են վտանգավոր։ Մնացածին կարելի է տուն ուղարկել։ Դա թույլ կտա, օրինակ, Արմավիրի ՔԿՀ-ում մի քանի հարյոււր սենյակ ազատել և այն ամբողջությամբ տրամադրել (թեթև վերանորոգումից հետո) կ-վ-սին։ ՔԿՀ-ը շատ հարմար է։ Լիարժեք կարանտին։ Իսկ Երևանի կենտրոնի 4- աստղանի հյուրանոցները տրամադրել բուժանձնակազմին, այլ ոչ թե անխոհեմաբար թաթախել վարակի մեջ։
Տա աստված, որ շոգերը շուտ գան, դեղամիջոցներն ու վակցինաները շուտ գտնվեն։ Բայց պետք է պատրաստ լինել վատագույնին։
Հաջորդ ստատուսը կլինի պարենի ոլորտի, պետական բյուջեի և երկրի վալյուտային պահուստների մասին։
p.s. Պահպանեք ձեզ։ Հետևեք պարետի հրահանգներին։ Լավ լուր էլ կա։ Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը կ-վիրուսի դեմ պայքարի մանրամասնություններ հաղորդեց։ Տղամարդիկ ավելի շատ ռեցեպտորներ ունեն, քան կանայք։ Դրա համար էլ 3 անգամ ավել են հիվանդանում։ Ի դեպ, նշված է, որ կովկասցիների մոտ դրանք ավելի քիչ են, քան ասիացիների և այլոց (ուռա)»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular