ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն հենց դո՛ւք եք և հենց դո՛ւք էլ պատասխան եք տալու. Իվետա Տոնոյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Այսօր՝ լույսը դեռ նոր բացված, հերթական անգամ լսեցինք արդեն չարչրկված միևնույն արտահայտությունը.<<Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն>>...Հերթական անգամ ամենաբարձր օղակից փորձ արվեց հակամահաճարակային տապալված քաղաքականության սլաքներն ուղղել դեպի ժողովուրդը: Այսինքն՝ ամենաուղղակի կերպով իշխանությունն իր ապաշնորհ կառավարման և աչք ծակող սխալների մեղքը բարդում է հասարակ քաղաքացու վրա: Սա բացարձակ անընդունելի է… Մեր քաղաքացիները մեղք չունեն, որ դուք դեռևս հունվարից կորոնավիրուսի դեմ պայքարելու փոխարեն Սահմանադրական հանրաքվե էիք անում, ձեր սեփական ամբիցիաներից բխող ծրագրերն էիք առաջ բրդում, իսկ վարակն այդ օրերին ակտիվորեն տարածվում էր մարզերում ու Երևանում:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դեռևս մարտի սկզբին էր ահազանգում, որ անհրաժեշտ էր օր առաջ անցնել սահմանափակումների խստացված ռեժիմի, անցակետերում թեստավորում անցկացնել, մարզային բոլոր հիվանդանոցները կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացին ներգրավել, մարզային բոլոր բուժկենտրոններին անհրաժեշտ դեղորայք, թեստեր ու սարքավորումներ հատկացնել: Սա հնարավորություն կտար մարզերի բնակիչներին տեղում թեստավորվելու, վարակն անմիջապես բացահայտելու և դրա տարածումը թույլ չտալու: Այն, որ գործազուրկ, օրվա հացը մի կերպ վաստակող մարդը մեծագույն ցանկության դեպքում անգամ չէր կարող իրեն թույլ տալ, կտրելով հարյուրավոր կիլոմետրեր, հասնել Երևան ու թեստ հանձնել՝ պարզից էլ պարզ է: Էլ չեմ ասում, որ հիվանդանոցում բուժօգնություն ստանալու համար գործում է ծանոթ-բարեկամի հայտնի սկզբունքը: Այդ ամենը պետք էր հենց տեղում՝ մարզերում կազմակերպել ու իրականացնել, որը դուք չարեցիք: Այսօր, երբ վարակի տարածման տեմպն այլևս անվերահսկելի է, երբ մարզերում վարակվածության սարսափելի մեծ ցուցանիշներ ունենք, ինչու՞ նոր միայն որոշեցիք մարզային հիվանդանոցները ներգրավել Կովիդ-19-ի դեմ պայքարի գործընթացին, այն դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանը դեռևս մարտի 4-ից էր խոսում դրա անհրաժեշտության մասին: Արդյոք ձեզ ամիսնե՞ր էին հարկավոր հասկանալու համար, որ աշխարհը պատուհասած համավարակի վերաբերյալ հումորներ անելու փոխարեն պետք էր ընդամենը աշխատել, քայլեր կատարել: Եվ այստեղ տրամաբանական հարց է առաջանում, ու՞ր են գնացել այն միլիոնները, որոնք պետք է ուղղվեին կորոնավիրուսի դեմ պայքարին: Հարցս հռետորական չէ, ու վաղ թե ուշ դուք ստիպված եք լինելու պատասխան տալ: Հաճախ եք սիրում կրկնել, որ մարդը բարձրագույն արժեք է, որ Հայաստանում իշխանությունը ժողովրդին է պատկանում, բայց այսօր փորձում եք ձեր ձախողումներն ու ձեր ապաշնորհության պատճառով տապալված քաղաքականության մեղքը բարդել ՀՀ հպարտ քաղաքացու վրա: Չի՛ ստացվելու... Ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն հենց դո՛ւք եք և հենց դո՛ւք էլ պատասխան եք տալու: Իսկ այդ օրը, հավատացնում եմ ձեզ, շատ մոտ է…

 
 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular