ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական դեպք Ջերմուկ քաղաքում, 59-ամյա տղամարդը հողային աշխատանքներ կատարելիս 3 մետր բարձրությունից վայր է ընկել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

shamshyan.com -ը գրում է.

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։

Ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Ջերմուկի բաժին ահազանգ է ստացվել Ջերմուկի հիվանդանոցից, որ շոկային վիճակով իրենց մոտ է տեղափոխվել Ջերմուկ քաղաքի Ձախափնյա թաղամասի բնակիչ, 59-ամյա Երջանիկ Շահնազարյանը, ով կարճ ժամանակ անց մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ Ե. Շահնազարյանը հիվանդանոց է տեղափոխվել Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան 1-ին հատված առանձնատներից մեկից, որտեղ հողային աշխատանքներ կատարելու ժամանակ ինքնազգացողությունը վատացել և 3 մետր բարձրությունից ընկել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հողային աշխատանքները կատարել է Զորիկ Վարդանյանին պատկանող առանձնատանը։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: shamshyan.com 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular