ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արսեն Թորոսյանի կտրուկ շրջադարձը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախօրեին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ներողություն է խնդրել կորոնավիրուսի համավարակի ընթացքում թույլ տված հնարավոր սխալների, հնարավոր սխալ արտահայտությունների համար: Նախարարի ներողությունը ընդունվել է ոչ միարժեք: Շատերի մոտ այն առաջացրել է հարգանքի զգացում, անկախ նրա գործունեության հանդեպ վերաբերմունքից, իսկ ոմանց մոտ էլ ավելի է սրել մեղադրանքը՝ թե սխալները արժեցել են մարդկային կյանքեր:

Ներկայում չափազանց դժվար է պնդել, որ սխալներն արժեցել են մարդկային կյանքեր, որովհետեւ չկա որեւէ համոզիչ, փաստական հետազոտության հնարավորություն, ասելու համար, թե սխալները չլինելու դեպքում կյանքերը փրկվելու էին: Ընդհանրապես, այդ իմաստով իրավիճակի համալիր եւ հստակ գնահատական հնարավոր կլինի տալ համաճարակի ավարտից հետո, երբ ամբողջապես պարզ կլինի, թե ինչի հետ գործ ուներ ոչ միայն Հայաստանը, այլեւ աշխարհը:

Միեւնույն ժամանակ, կա օրինակ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե ռեանիմացիոն տեղի սահմանափակության պատճառով մահացել է քաղաքացի: Թերեւս արժե, որ Փաշինյանը եւս ներողություն խնդրի այս ընթացքում արված սխալ արտահայտությունների եւ հնարավոր այլ սխալների համար: Իր եւ կառավարության անունից: Կասկածից վեր է, որ չի կարող ներողությունն ու սխալը մնալ միայն առողջապահության նախարարի վրա, եթե անգամ սխալվել է միայն նա:

Իսկ ներողությունն ուժեղացնում է նրան, եւ թերեւս կառավարությանն ամբողջապես: Միաժամանակ, իհարկե չի ապահովագրում հետագա հնարավոր սխալներից: Եվ այստեղ առկա է հարց՝ որքանով է կառավարությունը հետագայի համար համաճարակի դեմ պայքարը իրականացնելու ներառականության այն սկզբունքով, որով իրականացվել է թավշյա հեղափոխությունը, որով փորձ էր արվում իրականացնել տնտեսական հեղափոխությունը:

Ընդ որում, ներառականությունը լոկ դիմակ կրելու հանրային հորդորը չէ, այլ նաեւ հանրային տարբեր շրջանակներից եկող դիտողությունը, քննադատությունն ընդունելը, մաղել կարողանալն ու օգտակարը, արդյունավետը վերցնելը, առանց պատվից ցած համարելու, կամ առանց դավադրություն կամ դավաճանություն փնտրելու:

Սրանք լուրջ հարցեր են, որովհետեւ, ինչպես վարչապետն է ասում՝ կորոնավիրուսը դիտարկում է ոչ թե պատերազմ, այլ ճեղքման ու բեկման հնարավորություն: Եվ դա շատ կարեւոր արձանագրում է, բայց այդ իմաստով իհարկե կա մի խնդիր՝ մինչ այժմ Փաշինյանի այդ արձանագրում-դիտարկումը ամենեւին համարժեք կամ համահունչ չէ նրա հռետորաբանությանը:

Օրինակ, հնարավոր չէ իրավիճակը ճեղքման հնարավորության տրամաբանության մեջ դիտարկել, բայց քաղաքացիներին հայտարարել, թե քայլում ենք դժոխքի միջով:

Դժոխքի մեսիջ ստացող հանրությունը չի կարող հնարավորություն փնտրել, այն սկսում է փնտրել փրկություն եւ փրկիչ: Իսկ դա հնարավորության հետ կապ չունի: Վերջին օրերին իշխանությունը փոխել է հռետորաբանությունը, եւ այդ համատեքստում էլ բավական կտրուկ փոփոխության նշան էր Արսեն Թորոսյանի հայտնած ներողությունը:

Սխալի համար բաց, առանց այլեւայլ տողատակային շրջանցումների ներողություն խնդրել կարող է միայն ուժեղը: Եվ կառավարության խնդիրն է ներկայում նաեւ ուժ տալ հանրությանը՝ համաճարակի դեմ պայքարը ճեղքման հնարավորության վերածելու ուժ: Դա պահանջում է այլ հռետորաբանություն, որից պետք է դուրս մղվեն այնպիսի արտահայտություններն ու բառերը, որոնք ջլատում են հանրային տրամադրությունն ու կամքը:

2018 թվականին թավշյա, անարյուն, ոչ բռնի հեղափոխությունը տեղի է ունեցել խոսքի ուժով: Խոսքի ուժն է նաեւ հաղթահարելու համաճարակը եւ ճեղքելու դեպի նոր հնարավորություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular