ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայկական ժամանակ». Ինչո՞վ է պայմանավորված սահմանային վերջին լարումը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Վերջին երեք գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը սրվել է։ Երկու օր առաջ քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը ուշադրություն հրավիրեց, թե ադրբեջանական բանակը ակտիվության նշաններ Է սկսել ցույց տալ, ինչը պարզ էր դարձել ԼՂՀ ՊԲ-ի հոկտեմբերի 4-5-ի հաղորդագրությունից։

Ինչպես քաղաքագետն Էր արձանագրել, հաղորդագրությունից երևում Էր, որ նախորդ շաբաթների համեմատ շփման գծում կրակահերթերի թիվն աճել Է։ Բացի այդ նշվել Էր, որ «հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների»։ ԼՂՀ ՊԲ-ն, ինչպես հայտնի Է, միայն հատուկ դեպքերում Է պատասխան գործողությունների դիմում։

Պարզվեց՝ Տիգրան Աբրահամյանի ահազանգը տեղին Էր։ Հաջորդ երկու գիշերները նույնպես Ադրբեջանը ինտենսիվորեն խախտեց հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով խոշոր տրամաչափի գնդացիրներ, ավտոմատ նռնականետ, հեռահար դիպուկահար հրացան։ Երեկ արդեն ԼՂՀ ՊԲ-ն հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն տարածեց. «Դատելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին շրջանում տեղ գտնող զարգացումներից, տպավորություն Է ստեղծվում, որ հակառակորդն ընտրել Է առաջնագծում իրավիճակն աստիճանաբար ել նպատակային սրելու մարտավարություն»։
Հայտնի դարձավ նաև, որ այս գիշեր առաջնագծում զինվոր Է վիրավորվել։

Քառօրյա պատերազմից հետո, բնականաբար, հասարակությունը շատ զգայուն Է առաջնագծից ստացվող տեղեկատվության նկատմամբ Է» իրավիճակի ցանկացած լարում վերլուծվում Է նոր լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման տեսանկյունից։ Կարծիքներ են հնչում, որ ադրբեջանցիների այս ակտիվու՛թյունը կապված Է այնտեղ անցկացված սահմանադրական հանրաքվեի հետ, որի արդյունքով Ալիևների ընտանիքն այլևս դարերով կարող Է իշխել Ադրբեջանում։

Ըստ այդմ, հնարավոր Է սահմանին լարվածություն Է հրահրվում ադրբեջանցի ժողովրդին այս տխուր ապագայից շեղելու նպատակով և առհասարակ ներքին դժգոհությունները զսպելու համար։ Փորձագիտական մեկ այլ տեսակետի համաձայն, առաջնագծում իրադրության լարումը կարող Է կապ ունենալ սառեցված բանակցային գործընթացի հետ։ Այսինքն, Ադրբեջանը պրովոկացիա է անում, որպեսզի բանակցային գործընթացը վերսկսվի։

Մեկ այլ տեսակետի համաձայն, Ալիևը, չնայած ապրիլյան պատերազմի իր համար տխուր արդյունքներին, չի հրաժարվում ղարաբաղյան հակամարտությանը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունից, և այս օրերի ու հետագա բռնկումները պետք Է այս համատեքստում դիտարկել։

Հ.Գ. Հնարավոր է, խուճապի կարիք առհասարակ չկա, և առաջնագծում իրավիճակի սրումը այս պահին գոնե ոչ մի առնչության չունի գլոբալ ճգնաժամերի հետ։–Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի Դենվեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը։ Բնականաբար, այս լուրը դիվանագիտական խողովակներով մի քանի օր շուտ Է հասել Ադրբեջանի ղեկավարությանը, ու շատ հավանական Է, որ նախորդ օրերի ռազմական ակտիվությունը ընդամենը դրա պատասխանն Է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular