ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱԾ-ն կարող է ծառայել ազգային շահերին կամ հակառակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ուժայինների նշանակումը շաբաթվա անակնկալ նորությունն է, ինչը շատերի համար մնում է անբացատրելի։ Ի՞նչ իմաստ ուներ, օրինակ՝ ԱԱԾ նոր պետի նշանակումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ խոսեց երկրում օտարերկրյա գործակալների առկայության մասին։ Եթե ՀՀ-ում առաջիկայում ռուսական լրտես կբացահայտվի, ապա լուրջ բան է փոխվել։ Եթե՝ ոչ, ապա այս նշանակումն իմաստ չունի։ Իսկ եթե ԱԱԾ-ն ծառայելու է պետության առաջընթացին, ապա ենթադրելի է, որ առաջիկայում Լյուստրացիա պիտի իրականացվի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ նորանշանակ պետի առաջ, ենթադրաբար, դրել է արժեքային հստակ պահանջներ, որոնք նախկինում չեն դրվել, երբ նույնիսկ պարկեշտ և հայրենասեր կադրերը օծվում էին ոչ թե որպես ՀՀ, այլ ռուսական շահերը սպասարկող, և ծառայում նախկին գաղութարարին։ Պատմությանը հայտնի են նաև հակառակ տրամաբանությամբ դեպքեր, երբ երիտասարդ, անփորձ կամ վիճելի ծագմամբ կադրերը ճիշտ արժեքային հրահանգավորման դեպքում դարձել են ինքնիշխանության նվիրյալ պաշտպաններ։ Այսօրվա անվտանգային խնդիրների մի մասը ֆինանսական բնույթ են կրում։ Եթե նոր նշանակումը բեկումնային է լինելու, ապա ֆինանսական շահերը կփոխարինվեն արժեքայիններով։ Եթե չեն սահմանվել հստակ արժեքներ, գաղափար, իդեալ, ապա միակ չափորոշիչը կրկին կլինի փողը։ Հարկ է հաշվի առնել, որ Հայաստանի հակառակորդներն ավելի շատ փող ունեն, քան կարող է առաջարկել Հայաստանը։ Եվ եթե Փաշինյանի կողմից ԱԱԾ նորանշանակի առջև չեն դրվել արժեքային հստակ սահմաններ, ապա վերջինս, կարող է կրկնել նախկինների սխալն ու բացթողումը, գայթակղվել նույն մեղքով և նույնկերպ գործել Հայաստանի դեմ։
Պետական պաշտոնյային կառավարելու գործուն միջոց է կոմպրոմատը, որը կիրառվում է որպես շանտաժի լծակ։ Այստեղ էլ հակառակորդներն ավելի հարուստ են, եթե հաշվի առնենք, որ ԿԳԲ-ի արխիվները ոչ միայն չեն բացվել, այլ, ըստ ասեկոսեների, գտնվում են այլ երկրում։ Հետևաբար՝ կոմպրոմատային շանտաժները չեզոքացնելը ազգային անվտանգության խնդիր է։ Եվ ակնկալվում է, որ իշխանություններն ու, մասնավորապես, ԱԱԾ-ն առաջիկայում կազատեն քաղաքացիներին ԿԳԲ-ական ավանդական ճնշումից, մանիպուլյացիայից և շանտաժից։
Մեր պաշտոնյաների մի մասը չարամտորեն կամ միամտաբար կասկածում է, որ Հայաստանն անկախ է։ Այս առումով՝ իշխանություններն, այդ թվում՝ ԱԱԾ-ն պարտավոր են բացահայտել և պատժել անկախությունը կասկածի տակ դնողին, ինքնիշխանության դեմ հրապարակավ արտահայտվողին (օրինակ՝ ՀՀ քարտեզը կիսատ գծողին)։ Եթե ԱԱԾ նոր պետին նշանակել է ՀՀ վարչապետը, ապա այս հարցում բան կփոխվի, և անկախության, ինքնիշխանության դեմ խոսողն ու գործողն անպատիժ չեն մնա։ Եթե ԱԱԾ թիրախում կլինեն օտար՝ հայ ժողովրդին և Հայաստանին չառնչվող հետաքրքրությունները, նշանակում է՝ «նշանակումն» արվել է դրսից։
Թաթուլ Մկրտչյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular