ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գլխավոր դատախազի ընտրությունը հարթ չի անցել. Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության հարցերին տրվել են լղոզված պատասխաններ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության նորընտիր խորհրդարանը շարունակում է իր առաքելությունը: Հերթը ԱՀ գլխավոր դատախազի փակ գաղտնի ընտրության անցկացումն էր, որին, ամենայն հավանականությամբ, «դեմ» է քվեարկել ԱԺ«Արդարություն» խմբակցությունը: Արդյո՞ք մեր կանխատեսումները համապատասխանում են իրականությանը: Այս և որոշ այլ մանրամասներ ճշտելու համար Orer.am-ի թղթակիցը զրուցել է խմբակցության  ղեկավար Դավիթ Գալստյանի հետ:

-         Պարոն Գալստյան, Ձեր ղեկավարած խմբակցությունը դե՞մ էր ԱՀ գլխավոր դատախազի ընտրությանը: Եթե այո, ապա՝ ինչո՞ւ:

-         Ընտրությունից առաջ մենք ԱՀ դատախազի թեկնածու Մհեր Աղաջանյանին երկու հարց ուղղեցինք, որոնց պատասխաններից ելնելով էլ մեր խմբակցությունը որոշում կայացրեց:

-         Ի՞նչ հարցեր հնչեցերցիք, որո՞նք խմբակցության համար դարձան կողմնորոշիչ:

-         Առաջին հարցը, որը մեզ հետաքրքրում էր, այն էր, թե ինչո՞ւ այս տարիների ընթացքում Արցախի դատական համակարգի կողմից ընդունած վճիռներից միայն մեկ դեպքով է արդարացման որոշում կայացվել, իսկ մնացածը եղել են մեղադրական եզրակացություններով:

Երբ ուսումնասիրում ենք վիճակագրությունը, և համեմատում ենք, օրինակ ՀՀ Սյունիքի մարզի դատարանի կողմից կայացրած վճիռների հետ, պարզ է դառնում, որ  Սյունիքի դատարանում 50-ից ավելի արդարացման վճիռներ են կայացվել, իսկ Արցախում պատկերը բոլորովին այլ է: Սա նշանակում է, որ Արցախի դատական համակարգը մրցակցային չէ, քանի որ մեղադրական եզրակացությունները որևէ կերպ փոփոխության չեն ենթարկվում:

Պարոն Աղաջանյանի պատասխանից պարզ դարձավ, որ դատախազությունն առ այսօր իրականացրել է իդեալական դատաքննչական գործողություններ, որը, անգամ, այլ երկրների համար պետք է օրինակ ծառայի: Բայց, մեր կարծիքով՝ հնարավոր չէ միանշանակ իդեալական քննություն իրականացնել: Ավելին, այս մոտեցումը խոսում է այն մասին, որ Արցախում փաստաբանական գործունեությունը զարգացած չէ և չի կարողանում օրենքի շրջանակներում գործել ու լիարժեք պաշտպանել իրենց վստահորդների շահերը:

-         Ստացվում է, որ, ամեն դեպքում, Արցախի Հանրապետության դատարաններում կայացված վճիռները ո՛չ թե իդեաալական են, այլ խնդրահարույց, որոնք թույլ չեն տալիս կասկածյալներին լիարժեք պաշտպանվել:

-         Այո, դատարանների կողմից կայացրած վճիռների վիճակագրության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ կա՛մ դատախազության քննչական բաժինն է այնպես աշխատում, որ կասկածյալին լիարժեք պաշտպանվելու հնարավորություն չի տրվում, կա՛մ փաստաբանական համայնքն այնքան զարգացած չէ, որ կարողանան լիարժեք պաշտպանել իրենց վստահորդներին:

-         Այնուամենայնիվ, ԱՀ գլխավոր դատախազն ընտրվեց: Ո՞րն է լինելու Ձեր խմբակցության հաջորդ քայլը:

-         Մեր երկրորդ հարցադրումը վերաբերում էր ուժային կառույցների կառուցվածքին, քանի որ Արցախում ամեն ինչ մի փոքր այլ է: Օրինակ, եթե ՀՀ քաղաքացիները կարող են դատական բոլոր ատյանները սպառելուց հետո դիմել միջազգային կառույցներին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար, ապա Արցախի քաղաքացիները դրա իրավունքը չունեն:

Մեր հարցին, թե՝ ի՞նչ պետք է անել, այս իրավիճակը շտկելու համար, պարոն Աղաջանյանը անորոշ պատասխանեց: Բայց, մեր խմբակցությունն ամեն ինչ անելու է, որպեսզի թույլ չտա, որ Արցախում մարդկանց իրավունքները խախտվեն կամ ոտնահարվեն: Մենք, ցանկացած հնարավորություն օգտագործելու ենք, որպեսզի սատարենք մեր քաղաքացիներին և թույլ չենք տալու, որ նրանց շահերը ոտնահարվեն:

Արցախի Հանրապետության ԱԺ«Արդարություն» խմբակցությունը գլխավոր դատախազի թեկնածուից ակնկալել է, որպեսզի նախորդ իշխանությունների կատարած աշխատանքի մասին ևս գնահատական հնչեցվի, սակայն, տեսնելով, որ թեկնածուն նախկին իշխանությունների գործողությունները նորմալ է համարում և ինչ-որ բան փոխելու մտադրություն չունի, ցավով արձանագրել է, որ դատախազական համակարգում առաջիկայում ո՛չ մի արմատական փոփոխություններ էլ չեն ակնկալվում իրականացվել: Ու, քանի որ այդ ամենը դեմ է կուսակցության որդեգրած սկզբունքներին, ուստի այդ իրավիճակում, բնական է, խմբակցության պատգամավորները պետք է  «դեմ» քվեարկեին ԱՀ դատախազի թեկնածու Մհեր Աղաջանյանի թեկնածությանը: 

 

Արմինե Գրիգորյան

 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular