ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համավարակի ժամանակ չեն կարող լինել քաղաքական «գույներ»՝ սև կամ սպիտակ. նախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը, դրա կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված ձեռնարկվող քայլերն, ինչպես նաև առկա հնարավորություններն, այդ համատեքստում՝ առողջապահական համակարգի խնդիրները քննարկելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախաձեռնել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Հայաստանի տարբեր կառավարություններում առողջապահության նախարարներ Արա Բաբլոյանը (ներկայումս՝ «Արաբկիր» ԲԿ գիտական ղեկավար), Արմեն Մուրադյանը (ներկայումս՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր), առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի տնօրեն Արտավազդ Վանյանը, ինչպես նաև բուժկենտրոնների ղեկավարներ և բժիշկներ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 

Նախագահ Սարգսյանը նշել է, որ հանդիպման նպատակն է առողջապահության ոլորտի պատասխանատու ներկայացուցիչների, հայտնի մասնագետների հետ քննարկել երեք հիմնական հարց՝ համավարակի հետ կապված ներկա իրավիճակը և առաջիկա անելիքներն, առողջապահական համակարգի կառավարման (մենեջմենթի) հետ կապված խնդիրները և թե ինչով կարող են Հանրապետության նախագահն ու նախագահական ինստիտուտն աջակցել այդ խնդիրների լուծմանը և համավարակի հաղթահարմանը:

Նախագահի այս քայլը կարևոր է ոչ միայն առողջապահական, այլև, ինչու չէ, նաև քաղաքական առումով: Մեկ հարկի տակ էին մարդիկ, ովքեր նույն՝ առողջապահության նախարարի պաշտոնն են զբաղեցրել տարբեր քաղաքական ղեկավարների ձևավորած կառավարությունում: Մասնավորապես՝ Արա Բաբլոյանը նախարար է եղել այն ժամանակ, երբ երկրի նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, իսկ Արմեն Մուրադյանը նույն պաշտոնը զբաղեցնում էր արդեն Սերժ Սարգսյանի օրոք: Այսինքն՝ համավարակի ժամանակ չեն կարող լինել քաղաքական «գույներ»՝ սև կամ սպիտակ: Պատկերավոր ասած՝ այս դեպքում կա միայն մեկ գույն՝ մարդու առողջության «գույնը»:

Նախագահ Սարգսյանի այս աշխատանքային նախաձեռնությունը միակը չէ համավարակի դեմ ուղղված պայքարում: Համավարակի առաջին օրվանից սկսած պարբերաբար հեռավար զրույցներ է ունեցել իր գործընկերների՝ տարբեր երկրների նախագահների, այդ թվում՝ Իտալիայի, Իսրայելի նախագահների, Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի, Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի, ինչպես նաև միջազգային կառույցների ղեկավարների հետ, տեղեկանալու, թե ինչպիսի գործողություններ են ձեռնարկվում, և դրանցից հատկապես որոնք են առավել արդյունավետ: Այս բոլոր տեղեկությունները փոխանցվել են համապատասխան մարմիններին, մասնավորապես՝ առողջապահության նախարարությանը:

Ի դեպ, ամիսներ առաջ, երբ կորոնավիրուսի համավարակը նոր էր սկսել թափ հավաքել, նախագահական նստավայրից արված պաշտոնական մի լուսանկար մի պահ նույնիսկ դարձավ ավելի կարևոր թեմա, քան կորոնավիրուսն էր: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել էր Հայաստանում Չինաստանիդեսպանին: Առաջինհայացքից՝սովորականպաշտոնականհանդիպում: Ոչսովորականնայնէր, որ Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը Չինաստանի դեսպանը... նստած էր նախագահից բավականին հեռու, և զրույցն ընթանում էր որոշակի հեռավորության վրա, որն այդ ժամանակ դեռ «սոցիալականհեռավորություն»չէրկոչվում: Հիշեցնենք, որայդժամանակ՝մարտամսին, «սոցիալական հեռավորությունը» ընդունված չէր:

Հանրապետության նախագահի ու դեսպանի հանդիպմանը, ինչպես նաև դրանից հետո նրանց նաև հեռավար զրույցներին հաջորդեց Չինաստանից Հայաստան հատուկ ինքնաթիռի ժամանումը: Այն մեր երկիր հասցրեց Չինաստանի աջակցությունը ՝ «Թող որ մեր ընկերությունը լինի Արարատ լեռից էլ բարձր և Յանցզի գետից էլ երկար» մակագրությամբ: Ինքնաթիռի բերած բժշկական պարագաների, դեղորայքի ու սարքավորումների մեջ առանձին նվեր-խմբաքանակ կար՝ հատուկ Հայաստանի նախագահի համար: Դրանց մեջ նաև դիմակներ կային, որոնցից օրեր առաջ նախագահի աշխատակազմը հատկացրեց նաև նաև տարեցների և մանուկների խնամքի հաստատություններին...

Այնուհետև հաջորդեցին այդ ձևաչափով հանդիպումները նաև այլ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ ԱՄԷ և Ճապոնիայի դեսպանների հետ: Իբրև արդյունք, մասնավորապես, նախագահ Արմեն Սարգսյանի և Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի միջև պայմանավորվածության արդյունքում արդեն ապրիլին հատուկ չվերթով ԱՄԷ-ից Երևան հասցվեցին բժշկական պարագաներ՝ նախատեսված կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար...

Նախագահականի տարածած հաղորդագրության համաձայն՝ առողջապահության ոլորտի մասնագետների հետ վերոհիշյալ աշխատանքային քննարկմանը ԱրմենՍարգսյաննասելէ, որերկիրնայսպահինգտնվումէծանրիրավիճակում, ևնախագահն իր սահմանադրական իրավունքներից էլ պետք է դուրս գա ու ինչ-որ տեղ գործի նաև որպես մեկը, ով կարող է աջակցել և օգնել՝ մանավանդ իր միջազգային կապերով և հնարավորություններով:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular